Այգեհովիտ գյուղում այրվել է մոտ 12 հա խոտածածույթ
Արտակարգ Պատահար
«911» ծառայությունը օգոստոսի 20-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Վազաշեն-Այգեհովիտ ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեհովիտ գյուղի «Ղուրղուտ» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:28-ին, մարվել՝ 13:40-ին:
Այրվել է մոտ 12 հա խոտածածույթ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն