Արցախի ԱԻՊԾ տնօրենն ընդունել է ԿԽՄԿ-ի ղեկավարին
Արցախ
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն օգոստոսի 21-ին ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:
Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ լրատվական ծառայությունից, այդ կազմակերպության տնօրենը և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Վլադիկ Խաչատրյանը, կարևորելով ԱԻՊԾ-ի և Արցախում ԿԽՄԿ-ի միջև առկա համագործակցությունը, վստահեցրել է, որ այն շարունակական բնույթ կկրի՝ ներառելով նոր ուղղություններ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաքելության առաջիկա ծրագրերին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)