«Ռուսթավի 2»-ի հայտնի լրագրողներն ուղիղ եթերում հայտարարել են հեռուստաալիքը լքելու մասին (տեսանյութ)
ՏեսանյութերՎրացական լրատվամիջոցները հայտնում են, որ «Ռուսթավի 2»-ի հաղորդավարներ Միխայիլ Սեսիաշվիլին և Դիանա Ջոջուան տեղեկատվական ծրագրի գլխավոր թողարկման ժամանակ 10 տարվա աշխատանքից հետո հայտարարել են հեռուստաալիքը լքելու իրենց որոշման մասին: Հաղորդավարները հայտնել են, որ լքում են հեռուստաընկերությունը, որտեղ, նրանց խոսքով, «տոտալ զտում է սկսվել»:
«Ռուսթավի-2»-ում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Վրաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստաընկերությունը դատարանի 2019 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ մի քանի տարի տեւած դատաքննությունից հետո անցել էր նախկին սեփականատերերից մեկին՝ իշխանությունների հանդեպ չեզոք տրամադրված բիզնեսմեն Կիբար Խալվաշին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն