Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ
Այլ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Բելառուսին և Հայաստանին միավորում են պատմամշակութային երկարատև կապերը, որոնք պահպանելու գործում մեծ է քրիստոնեության դերը: «Ձեր հովվական ջանքերը ուղղված են միջկրոնական երկխոսությանը, հասարակության մեջ քաղաքացիական խաղաղությանն ու համաձայնությանը: Մնալով մեր երկրների միջև բաց, գործընկերային հարաբերություններն ընդլայնելու անփոփոխ կողմնակիցը՝ Դուք մշտապես նպաստում եք հայ և բելառուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը»,- ասված է Բելառուսի նախագահի ուղերձում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն