Արմավիրում Volkswagen Tuareg-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է
Արտակարգ Պատահար
Արմավիրի մարզում, այսօր՝ օգոստոսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Մ.-ն իր վարած Volkswagen Tuareg մակնիշի 57 ZZ 555 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետեւ ոստիկանություն եւ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Բժիշկներն օպերատիվորեն ժամանել են դեպքի վայր, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին եւ Վաղարշապատի հիվանդանոցից նրան տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը։
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն