Դանակահարված երիտասարդը ոստիկաններին համոզում էր, որ փողոցում ընկել է
Հասարակություն
Օգոստոսի 20-ին, ժամը 02.10-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ Ուլնեցու փողոցում ընկել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը:
Քրեական հետախույզների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն փողոցում գտնվող ռեստորանի մոտ ծագած վիճաբանության ժամանակ, նրան դանակով հարվածել է Ա. Տիգրանյան փողոցի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը երեկոյան երիտասարդը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն