Հայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակը Թրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ Փաշինյան Եվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրա Եվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ Փաշինյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանին Մեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճում Երկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ Փաշինյան Զրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Իտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է «Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով 

Արվեստասերները Սևանում դիտեցին Ջոնաթան Լիվինգսթոն ճայի մասին պատմող ֆիլմը

Այլ

Սևանի գրողների միության հանգստյան տանը՝ կապուտակ գեղեցկուհու և դրա երկայնքով սավառնող ճայերի հայացքի ներքո կայացավ յուրաքանչյուրիս մեջ ապրող ճային նվիրված ֆիլմի դիտում-քննարկումը։ Երևանից Սևան ժամանած կինոգետների ու թատերագետների, դերասանների, արվեստաբանների ու լրագրողների խումբը դիտեց 1973-ին թողարկված ռեժիսոր Հալլ Բարթլեթի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ամերիկյան դրաման՝ ոգեշնչված Ռիչարդ Բախի համանուն նովելից։ 

Mիջոցառման կազմակերպիչն ու վարողը կինոքննադատ, կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանն էր։ Բացի այն, որ Սևանում ամենաշատը կարելի է հանդիպել ճայերի, ֆիլմի ցուցադրությունն այստեղ կազմակերպելով՝ կինոքննադատը նպատակ է հետապնդել նաև «մշակութային իրադարձությունների էպիկենտրոնը Երևանից տեղափոխել մարզեր»։ «Մենք պետք է կիսվենք մեր պատմություններով ու ցույց տանք, թե ինչպիսին է եղել հաջողության ճանապարհը, կոնկրետ օրինակներով ցույց տանք մի կետից մյուսը հասնելու ընթացքը, ոմանց համար բարդ, ոմանց համար՝ անհավանական թվացող։ Ես վստահ եմ, որ բոլորիս մեջ էլ ապրում է Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»,-ասաց Դիանա Մարտիրոսյանը։

Կինոքննադատի խոսքով՝ ֆիլմը կինոթատրոնային տիրույթից դուրս, սոցիալիստական մոդեռնիստական ոճով որևէ կառույցում ցուցադրելու գաղափարն առաջացել էր «Ոսկե Ծիրան» 16-րդ կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Այդ ընթացքում, սակայն, գաղափարը կյանքի կոչել չէր հաջողվել, որի իրագործումը դարձել էր երազանք ու նպատակ։ 

«Վերջին տարիներին, կարծում եմ, սա առաջին ցուցադրությունն է, որ տեղի է ունենում այս շենքում։ Բավականին հակասական ֆիլմ է, գրքի հեղինակ Ռիչարդ Բախը ֆիլմի նկարահանման ժամանակ վիճում է ռեժիսորի հետ ու այլևս չի մասնակցում նկարահանումներին։ Շատ կինոքննադատներ քարկոծում են ֆիլմը․ այստեղ չկա անիմացիա, հիմնականում վավերագրություն է, այն ժամանակ չկային դրոններ, թվային տեսախցիկ, ժապավենով էին նկարահանում։ Այս իմաստով ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը, մանավանդ, եթե կարդացել եք գիրքն ու կարող եք զուգահեռներ տանել»,-ասաց Դիանա Մարտիրոսյանը։ 

Կինոքննադատի ուղերձներից մեկը գրքում ու նաև ֆիլմում առաջ քաշված գաղափարների վերաարժևորումը, երազանքներին հասնելու ճանապարհին խոչընդոտների հաղթահարումն ու նոր ներշնչանքներ գտնելն է։ 
Ֆիլմի դիտումից հետո ներկաների կարծիքները տարբեր էին, բայց քննարկման մասնակիցներից շատերին էր համակել ցանկությունը վերընթերցելու գիրքը։ Ոմանց սպասումներն այնքան էլ չէին արդարացել՝ ֆիլմում ճայերի թռիչքի, վայր ընկնելու տեսարաններից զատ՝ ակնկալելով նաև գրքում առկա գաղափարների վիզուալիզացումը մարդկային հարաբերությունների համատեքստում։

Դիանա Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ֆիլմի մեխը վիզուալ հատվածն է՝ բավականին որակյալ օպերատորական աշխատանքով, հետաքրքիր է նաև լուսաձայնային մոնտաժն ու ֆիլմին գեղարվեստական մաս հաղորդած դերասանական երկխոսությունը։ 

Ռեժիսոր, կինոարտադրող Արզուման Հարությունյանին էլ հետաքրքիր թվաց վաղնջական ժամանակներից եկած՝ հասարակություն-համայնք-անհատակություն մարդկային փոխհարաբերությունների ներկայացման այս ձևը։ «Ֆիլմում արտացոլված էր այդ հարաբերություններն ընդունել-չընդունելը, հեռանալ անպայման վերադառնալու մոլուցքով, որովհետև դեռևս չգիտեմ մեկին, ով հեռացել է համայնքից ու անընդհատ չի ձգտել հետ գալու, ապացուցելու համայնքին, որ ինքը ճիշտ էր։ Հեղինակն այս գաղափարը գեղեցիկ ձևավորել ու դրել է ճայերի մեջ»,-ասաց ռեժիսորն՝ ընդգծելով, որ ֆիլմում տեսավ ստեղծագործողի էգոիզմը, որից վեր որևէ այլ բան չկա։ «Բռնեք ձեր էգոիզմն ու առաջ տարեք»,-եզրափակեց նա։

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմը պատմում է երիտասարդ ճայի մասին, ով վտարվելով իր երամից, սովորում է կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման: Ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան կինոսերների շրջանակում: Հայտնի դերասան Չառլի Չապլինը «Los Angeles Times»-ում ֆիլմը որակել է գեղեցիկ և օրիգինալ, որն արժանի է դիտման: Այն առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության` «Լավագույն կինոմատոգրաֆիա» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում: Ֆիլմի երաժշտության (soundtrack) ալբոմը, որը թողարկվել է հայտնի երաժիշտ Նեյլ Դայմոնդի կողմից, արժանացել է «Գրեմմի»-ի ադամանդին և «Ոսկե գլոբուս» մրցանակին: «Ամերիկյան կինոյի ինստիտուտի» կողմից այն ընդգրկվել է «Հարյուր ամենամոտիվացնող ֆիլմեր»-ի ցանկում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակըԹրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ ՓաշինյանԵվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրաԵվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետԲրիտանիան արտաքսում է Մյանմայի ռազմական կցորդին՝ ՄԱԿ-ի դատարանի վճռից հետո Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ ՓաշինյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանինՖրանսիայում խուզարկել են Մարին Լը Պենի կուսակցության գրասենյակըՄեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճումԵրկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ ՓաշինյանԶրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Թրամփը կոչ է արել Պուտինին արագացնել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները Մոսադի ղեկավարը ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել Իրանի դեմ հարվածներըԻտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԹուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանըՓաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդինՈւկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք. Visa, Mastercard և JPMorgan․ հաքերները թիրախավորել են արտաքին մատակարարներինՌուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում ենԵՄ 22-րդ պատժամիջոցների փաթեթում կարող է հայտնվել մարզիկների վիզային արգելքը Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ ՄանուկյանՌուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրներիՖրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». ԿոնջորյանՌուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել օգտագործված միջուկային վառելիքը Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ ՎարդանյանՄինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբերԶելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնը
Ամենադիտված