Երևանյան խճուղուց դիտահորի մետաղյա կափարիչներ է գողացել և վաճառել
Հասարակություն
Օգոստոսի 23-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Յաղդան գյուղի 47-ամյա մի բնակիչ գողություններ է կատարում: Ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանները նույն օրը ժ.11-ին կասկածվողին բերման ենթարկեցին բաժին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ հունիսի-հուլիս ամիսներին Վանաձորի Մանուշյան փողոցից ու Երեւանյան խճուղուց դիտահորի մետաղյա կափարիչներ է գողացել եւ վաճառել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն