Պարզվում է՝ խցում երկաթյա ձող կա. ձգումներ է անում. Ագնեսա Խամոյան
Բլոգոսֆերա
Լրագրող Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բարեւում եմ ու զգում չորություն. ձեռքի ափերն ամբողջությամբ կոշտուկներով են պատված: Փորձում եմ սրամտել (մենք՝ լրագրողներս, սովորաբար այդպես ենք անում հարցազրույցից առաջ մարդուն լիցքաթափելու համար):
-Բայց չէ՞ որ ջութակ նվագելուց ձեռքերը չեն կոշտանում,-առանց նախաբանի սկսում եմ զրույցն ու նայում ձեռքերին:
Այդպես էլ ջութակ չնվագելու մասին հիշատակումը զվարճացրեց (իսկ մայրն այնքան շատ էր ցանկանում...):
Ներքուստ հրճվում եմ ՝ վերջ, կարծես ստացվեց լիցքաթափել:
-Ի՞սկ ձեռքերի կոշտուկները,-վախվորած հարցնում եմ՝ մտածելով, գուցե հարցազրույցից հետո թողեի, չէ որ արդեն զրույցի համար ցանկալի հոգեվիճակում է:
Պարզվում է՝ խցում երկաթյա ձող կա. ձգումներ է անում...Պատմում է, իսկ ես մտքով հիշում եմ մեծ փորով ու կրծքավանդակը կախ մարդկանց, որ մարզասրահ գնում են բացառապես լուսանկարվելու, սպորտով զբաղվում՝ միայն փիառի համար:
Այս բացառիկ տոկունության տեր մարդն այսօր դարձավ մի ամբողջ 65 տարեկան... Շնորհավոր, ուժեղ մարդ!»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն