Մաղթում եմ գիտելիքաշատ և գիտելիքահեն ուսումնական տարի․ Սուրեն Պապիկյան
Բլոգոսֆերա
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ գրելով.
«Սիրելի´ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ և դասախոսներ, կրթության գործի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Գիտելիքը դեպի հաջողություն տանող ամենահաստատուն և արդյունավետ ճանապարհն է` լի նոր բացահայտումներով, նվաճումներով ու վերելքներով: Մաղթում եմ, որ այդ ճանապարհը ձեզ էլ ավելի մոտեցնի ձեր նպատակներին, նպաստի աշխարհաճանաչմանն ու ինքնաբացահայտմանը: Առանձնահատուկ կերպով շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, առաջին անգամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ոտք դնող ուսանողներին: Թող ձեր առաջին քայլերը հաստատուն լինեն, ոգևորությունը` հարատև, համբերությունն ու սովորելու ձգտումը` անսպառ: Ձեռք բերված յուրաքանչյուր նոր գիտելիք ծառայեցրեք ձեզ, մեր երկրին ու ժողովրդին: Գիտելիքը թող հենասյուն լինի ձեզ համար, դուք` մեր համայնքների, մարզերի ու երկրի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն