Նոր կալանքներ, ՀՀ-ում՝ ներմուծումների արգելք. ԻՀՊԿ-ն սպառնացել է «այսօր» հարվածել ԱՄՆ-ի օբյեկտներին (տեսանյութ) «Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան (տեսանյութ) Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով Խոշոր եղջերավոր կենդանին ընկել էր ջրատարը Նոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին «Տեղյակ եմ». Փաշինյանը՝ Աննա Հակոբյանին ուղղված սպառնալիքների մասին Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գարեգին Երկրորդը կարևորել է ազգային միասնականությունը՝ նշելով, որ այն առավել քան երբևէ անհրաժեշտ է Որոշում դեռ չկա.Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր բանագնացի հարցով Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները Լույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը (լուսանկարներ) 

Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում. Սերժ Սարգսյան

Քաղաքական

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Շնորհավորում եմ բոլորիս համար նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:

Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների առարկան դարձած Արցախի շուրջ, որի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ:

Համահայկական հոգատարության և սիրո բազմաթիվ վկայություններ կան Արցախում, որ ստեղծվել են անցած շուրջ երեք տասնամյակում` ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի օջախներ, եկեղեցիներ, բնակարաններ… Եվ այդ ամենն իրողություն է դարձել աշխարհի չորս կողմերում և մայր հայրենիքում բնակվող մեր հայրենակիցներից լումա առ լումա հավաքված միջոցների շնորհիվ` ազատ ու անկախ Արցախը օր առաջ հզոր և անվտանգ տեսնելու ցանկությամբ:

Արցախը 28 տարի առաջ իր հաստատուն ուղին ընտրեց և այդ անբեկանելի որոշումը կայացրեց` թիկունքին զգալով մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում և աշխարհի բազմաթիվ հայաշատ քաղաքներում բռունցքները վեր պարզած բազմահազար հայորդիների միասնության ուժը:

Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում: Այսօր դա նույնքան վտանգավոր է, որքան կարող էր լինել ազատամարտի տարիներին: Չգիտակցել դա` նշանակում է վտանգի տակ դնել Հայրենիքը հանուն այսրոպեական, անձնական, քաղաքական կամ այլ անցողիկ շահերի:

Այսօր ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել իմ մարտական ընկերներին, այդ թվում` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և նախորդ բոլոր ղեկավարներին:

Մեծարգո՛ նախագահ Սահակյան,

Խնդրում եմ իմ շնորհավորանքը փոխանցել նաև Արցախի Ազգային ժողովի նախագահին, պետական նախարարին, բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել և այսօր ունեն Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման գործում, բոլոր այն հերոս տղաներին, որ պատերազմի դաշտում իրենց կյանքը վտանգելով պաշտպանեցին պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու արցախցիների իրավունքը: Փառք նրանց և խոնարհում մեր նահատակված հերոսների պայծառ հիշատակի առջև, քանզի միայն իր հերոսներին արժևորող ժողովուրդը կարող է հետագա հաղթանակներ ունենալ:

Այսօր էլ մեր զավակներն են Արցախի պետական սահմանին նույն նվիրումով կատարում իրենց պարտքը` պաշտպանելով իրենց հայրերի ու պապերի կյանքի գնով նվաճված անկախությունը: Աստված զորավիգ և պահապան մեր զավակներին:

Ինչպես տարիներ շարունակ ասել եմ, այսօր ևս ցանկանում եմ կրկնել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Մեր համազգային տոնի առթիվ մաղթում եմ Արցախին խաղաղություն, կայունություն, բարօրություն և նորանոր հաջողություններ պետականաշինության գործում»։



Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր կալանքներ, ՀՀ-ում՝ ներմուծումների արգելք. ԻՀՊԿ-ն սպառնացել է «այսօր» հարվածել ԱՄՆ-ի օբյեկտներին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ka-32-ի պահեստամասերի մատակարարման վրա պատժամիջոցների արգելքը«Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան (տեսանյութ) Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդԱրթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսովԽոշոր եղջերավոր կենդանին ընկել էր ջրատարը Նոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել էԱմենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին«Տեղյակ եմ». Փաշինյանը՝ Աննա Հակոբյանին ուղղված սպառնալիքների մասին Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գարեգին Երկրորդը կարևորել է ազգային միասնականությունը՝ նշելով, որ այն առավել քան երբևէ անհրաժեշտ էՈրոշում դեռ չկա.Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր բանագնացի հարցով Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքներըԼույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը (լուսանկարներ)Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի ձկնաբուծական տնտեսություններինՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում.Վեոլիա ջուրԴատարանը ևս մեկ ամսով երկարաձգեց Վահագն Չախալյանի տնային կալանքըՆազելի Բաղդասարյանն ավարտում է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում իր աշխատանքըՄենք կարող ենք խոսել հավատքի մասին, բայց չապրել սիրով, կարող ենք պաշտպանել ճշմարտությունը, բայց կորցնել ողորմություն. Իսահակ ՍրբազանԻրանում ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի երեք զինծառայողՀայաստանը և Շվեդիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումըԲնության գրկում հանգստանալիս պահպանեք անվտանգության այս կանոնները. Առողջապահության նախարարությունԽոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը10.9 մլն դրամ են հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունըՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել էՄահացել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հիմնադիր Կարո Կարապետյանը Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի մոտ գտնվող Դալեսի օդանավակայանի արդիականացման ծրագրերի մասին14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Դատախազությունը ընթացք է տվել Փաշինյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանըՏաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը14-ամյա Վահեն գտնվել է. ՄանրամասներՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի«Ես դիրքում քնող չեմ եղել»․ Փաշինյանը բանակում ինքնшuպшնnւթյnւնների պատճառների մասին խոսելիս հիշեց ռեփի բառերը (տեսանյութ) Իսրայելը մտահոգված է Իրանի հարցում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությամբԳյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատունՄենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար. Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ երեք հնարավոր գործողություններԱրմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով«Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի․ «Կլուժի» գլխավոր մարզիչՎերացվել է «Դիետ» ընկերության երկու արտադրատեսակի արտադրության կասեցումըՄարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել. Նա տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Լուսանկարներ) Հայաստանում առաջին անգամ սահմանապահների մասնագիտական կրթական ծրագիր կներդրվիAl Monitor. Ռիադը մտադիր է կոալիցիա կազմել Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համարԿասեցվել է Արշակունյաց 88 հասցեում գործող սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱլեքսանդր Ուսիկը հրաժարվել է մենամարտել UFC-ի նախկին չեմպիոն Ջոն Ջոնսի հետԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Թուրքիան F-16-ներ է տեղակայել Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի պարեկության համարԿոլորադոյում 15-ամյա տղան սեփական կյանքի գնով փրկել է եղբորը կայծակի հարվшծից Թրամփը զգուշացրել է Չինաստանին. Գերիներին ազատելու կոչով պաստառը՝ Արարատի գագաթին
Ամենադիտված