«Լոռի»-ի ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական ակումբ
Սպորտ
Իսպանական «Ալմերիա» ակումբը ձեռք է բերել «Լոռի»-ի կիսապաշտպան Իսահ Ալիյուի տրանսֆերային իրավունքները։ Այս մասին հայտնում է ահկալան ակումբի կայքը:
«Ալմերիան» նիգերիացի երիտասարդ կիսապաշտպանի համար «Լոռի» ՖԱ-ին կվճարի 140,000 եվրո, ինչպես նաեւ հաջորդ վաճառքից 20% մասնաբաժին։
Իսահը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ Վանաձորյան ակումբի կազմում հռչակվել էր Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։
«Լոռի»-ի կազմում մասնակցել է 50 հանդիպման, խփել 10 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան