Երկրպագուների միասնական երթ` Հայաստան-Իտալիա խաղից առաջ
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան-Իտալիա խաղին միասնական երթ կկազմակերպի դեպի մարզադաշտ:
«Սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2020-ի խմբային փուլի` մեզ համար կարևորագույն հանդիպումներից մեկը Իտալիայի ազգային հավաքականի դեմ։
Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթը սպասվում է լինել վերջին տարիների ամենատպավորիչն ու մարդաշատը։ Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր ընտրանուն, եկե՛ք խաղից ժամեր առաջ ֆուտբոլային տոնի վերածենք Երևանի կենտրոնը։
Հավաքվում ենք սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։30-ին, Օպերա՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Դեպի մարզադաշտ երթը կմեկնարկի` 18։15-ին։
FAF-ը լինելու է սև շապիկներով.մեր տրիբունան արևելյանն է»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 5-ին, մեկնարկը 20։00-ին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան