Թուրքիայի սահմանին սիրիացիները վառել են Էրդողանի նկարը
ՏեսանյութերԹուրքիայի սահմանին կուտակված և Թուրքիա անցնել ցանկացող սիրիացիներն այդ երկրի դեմ բողոքի ցույց են կազմակերպել։ Ցուցարարներն այրել են Էրդողանի նկարն ու վանկարկել «դավաճան Թուրքիա» կարգախոսը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իդլիբից արտագաղթած տասնյակ հազարավոր սիրիացիների բողոքի ակցիայի ժամանակ եղել են բախումներ թուրք ոստիկանների հետ։
Ցույցերի տեսագրություններն արագորեն տարածվել են «Twitter» սոցիալական հարթակում։ Թուրք օգտատերերն էլ իրենց հերթին խիստ քննադատություններ են հնչեցրել սիրիացիների հասցեին՝ օգտագործելով #HainTürkiye հեշթեգը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)