Հայաստանի հավաքականի առաջին մարզումը` Իտալիայի դեմ խաղին ընդառաջ (լուսանկարներ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը Եվրո-2020-ի առաջիկա խաղերին: Այսօր թիմն անցկացրեց առաջին մարզումը, որն անցավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ: Մարզմանը մասնակցում էր ազգային հավաքականի 21 ֆուտբոլիստ: Բացակայում էին Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը, Հենրիխ Մխիթարյանը և Էրիկ Վարդանյանը: Մարզումային գործընթացի լիարժեքության համար մարզմանը մասնակցում էին նաև Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստներ Վահան Բիչախչյանը, Արթուր Նադիրյանը, Երջանիկ Ղուբասարյանը և Հովհաննես Նազարյանը:
Նախավարժանքին և խաղային վարժություններին հաջորդեցին երկկողմանի խաղը և հարվածները դարպասին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան