Եթե ՍԴ-ն ընդունի մեր բոլոր փաստարկները, ապա Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Հայկ Ալումյան
Քաղաքական
Եթե բոլոր փաստարկները, որ մենք ենք բերել, Սահմանադրական դատարանն ընդունի, ապա պետք է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անհապաղ ազատ արձակվի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
Նշենք, որ ՍԴ-ն քննում է Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը այն մեկնաբանմամբ, որը այսօր դատարաններ են տալիս։
«Եթե Սահմանադրական դատարանն օրենքը ճանաչի Սահմանադրությանը համապատասխան, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին, եթե օրենքի դրույթն ամբողջությամբ կամ որոշ չափով կամ օրենքի իրավակիրառ պրակտիկան, եթե բոլոր փաստարկները, որ մենք ենք բերել, ՍԴ-ն ընդունի, ապա պետք է Ռոբերտ Քոչարյանը անհապաղ ազատ արձակվի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»,-նշեց Ալումյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն