Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գարեգին Երկրորդը կարևորել է ազգային միասնականությունը՝ նշելով, որ այն առավել քան երբևէ անհրաժեշտ է Որոշում դեռ չկա.Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր բանագնացի հարցով Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները Լույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը (լուսանկարներ) Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի ձկնաբուծական տնտեսություններին Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում.Վեոլիա ջուր Դատարանը ևս մեկ ամսով երկարաձգեց Վահագն Չախալյանի տնային կալանքը Նազելի Բաղդասարյանն ավարտում է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում իր աշխատանքը Մենք կարող ենք խոսել հավատքի մասին, բայց չապրել սիրով, կարող ենք պաշտպանել ճշմարտությունը, բայց կորցնել ողորմություն. Իսահակ Սրբազան Հայաստանը և Շվեդիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը Խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը 

Հայերը կանգնած են եղել իրանական կինոարտադրության ակունքներում. իրանցի ռեժիսորի հարցազրույցը ՀՀ-ին

Այլ

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանում էր իրանցի հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր Մոհամմադ Ղանեֆարդին: Հայաստանում ցուցադրվեց նրա «Մայրիկ» անիմացիոն կինոնկարը, որը բավականին բարձր գնահատեցին թե՛ հանդիսատեսը, թե՛ ժյուրիի անդամները: Ելնելով կինոաշխարհում ունեցած մեծ փորձից` Ղանեֆարդին «ՀՀ»-ի հետ զրույցում խոսել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի խնդիրների և հայկական կինոարվեստից ունեցած տպավորությունների մասին: Զրույցում նաև հետաքրքիր մանրամասներ ենք պարզել իրանական կինոաշխարհի մասին:

Պարոն Ղանեֆարդին, հայ հանդիսատեսը Ձեզ որպես կինռեժիսորի ճանաչեց «Մայրիկ» ֆիլմով: Ո՞րն էր այս ֆիլմի փիլիսոփայական ենթատեքստը: Միջազգային կինոփառատոների մասնակցության բավականին մեծ փորձ ունեք, ի՞նչ տվեց Ձեզ այս փառատոնին մասնակցությունը:

«Մայրիկ» կարճամետրաժ անիմացիան ընդհամենը երկու րոպե տևողությամբ ֆիլմ է, որում սակայն խտացված ձևով ներկայացվում է մայրական սիրո և գորովանքի անսահմանությունը: Փիլիսոփայական այս փոքրիկ կինոժապավենում ձնեմարդ մայրն իր սրտից մի փոքր գունդ ձյուն հանելով` երեխա է սարքում, և մեծ հոգատարությամբ մեծացնում նրան: Եվ երբ դուրս են գալիս գարնան առաջին շողերը, ողջ մարմնով փարվում է զավակին, որպեսզի ապավեն լինի, թույլ չտա, որ արևի շողերից հալչի փոքրիկը: Փաստորեն,  կյանքի գնով մայրը փորձում է պահպանել իր զավակին: Շատ կարևոր էր ինձ համար մասնակցել այս փառատոնին: Այն հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր կապեր ու նոր ծանոթություններ: Յուրաքանչյուր արվեստագետի համար ճանապարհորդությունը, նոր քաղաքներ ու մշակույթներ տեսնելը ստեղծագործելու նոր հորիզոններ է բացում: Շատ լավ ընկերներ գտա թե՛ Հայաստանի, թե՛  փառատոնին մասնակցած այլ երկրների կինոգործիչների շրջանում: Ի դեպ, առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնին: Կառույցի հետ համագործակցության շնորհիվ է, որ կարողացա մասնակցել փառատոնին, թեպետ «Ֆրեսկո»-ի կազմակերպիչների հետ նախնական ծանոթությունս եղել էր դեռեւս երկու տարի առաջ` իտալական հոգեւոր-կրոնական ֆիլմերի փառատոնի շրջանակներում:

Լինելով կինոոլորտի ներկայացուցիչ, վստահ եմ` ուսումնասիրել եք նաեւ հայկական կինոաշխարհը: Ի՞նչ բացեր կամ գուցե թերություններ եք նկատում մեր կինոարվեստում, եթե համեմատում եք, օրինակ, կինեմատոգրաֆիայի ոլորտում հաջողություն արձանագրած այլ երկրների հետ:

Կարծում եմ, որ իր ճանապարհը գտնելու փնտրտուքների մեջ է հայկական կինոն: Պիտի նշեմ, որ բարձր մակարդակ ունեցող ֆիլմեր եմ դիտել տարբեր փառատոների շրջանակներում: Թեմաների բազմազանությունը շատ է: Հեղինակավոր փառատոների առկայությունը Հայաստանում, որոնք ամեն տարի կազմակերպվում են, փաստում են այն մասին, որ հայկական կինոն խոսք ունի ասելու: Շատ եմ ուզում հայ կինոգործիչների հետ համատեղ աշխատանքներ ունենալ: Փորձում եմ անգամ այս կարճ ժամանակահատվածում ինչ-որ համագործակցության եզրեր փնտրել անհատների, տարբեր խմբերի հետ: Իտալիայի դեսպանատան հետ հիմա բանակցում ենք Թեհրանում իտալական ֆիլմերի շաբաթ անցկացնելու շուրջ: Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի օգնությամբ միանշանակ այս նախաձեռնությունը կարող ենք իրագործել նաեւ Հայաստանի հետ: Թեհրանում հայկական ֆիլմերի շաբաթ անցկացնելը իրատեսական և իրագործվող ծրագիր է: Այն աջակցությունը, որ մենք ստանում ենք Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից, լիովին բավարար է, որ կյանքի կոչենք այդ ծրագիրը: Ես անձամբ պատրաստակամ եմ աջակցել: Իրանը պատրաստ է, սպասում ենք հայկական կողմի արձագանքին:

Հարցս թերևս փոքր-ինչ պաթետիկ հնչի, բայցևայնպես ուզում եմ նշեք, թե որն է համաշխարհային կինեմատոգրաֆիայի կարևոր ասելիքն ու անելիքը:

Կարևոր բանը, որ պետք է որդեգրի և որի ներուժը ունի աշխարհի կինեմատոգրաֆիան` բոլոր ազգերի մշակույթների, մարդկային հարաբերությունների, խաղաղության, սիրո երկխոսության համար ճանապարհը բացելն է, անկախ մշակույթներից ու կրոններից: Համաշխարհային կինեմատոգրաֆիան կարող է պատերազմող աշխարհին ի վերջո բերել խաղաղության և հանգստի` հրավիրելով ժողովուրդների ուշադրությունը մարդկային և հոգևոր արժեքների վրա, այն կարևորի, որից ժամանակակից մարդը հեռացել է:

Առաջին անգամ էիք գտնվում Հայաստանում, ի՞նչն առավել շատ գրավեց Ձեզ մեր երկրում, ինչպիսի՞ տպավորություններով եք հեռանում այստեղից:

Հայաստանն ինձ գրավեց հենց սահմանից: Երբ մտա, անմիջապես զգացի նրա կոլորիտային, ազգային ոգին: Երբ տեսա «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, հին Իրանը հիշեցի: Այստեղ շատ տպավորիչ է ամեն բան: Սիրում եմ մշակութային պետություններ: Քանի որ ֆիլմարտադրության հետ գործ ունեցող ցանկացած կինոգործիչ նոր տպավորություններ է փնտրում, ես մի նոր «հայացքի» հանդիպեցի Հայաստանում: Ամեն անկյունը գրավիչ ու հետաքրքիր էր: Այդ «մտերմությունը», հոգևոր կապը շարունակվեց նաև Երևանում: Մայրաքաղաքում ես ինձ բացարձակ օտար չեմ զգացել: Շատ գեղեցիկ ճարտարապետություն ունեցող քաղաք է: Մի վայր, որը քեզ հարազատ է թվում, որը քեզ գրավում է հենց առաջին հայացքից և ամենակարևորը, որն ապահով է: Փառատոնի շրջանակներում եղել եմ նաև այլ բնակավայրերում, ամեն տեղ գեղեցիկ բնություն էր, գեղեցիկ  ճարտարապետություն:

Հնարավո՞ր է այս տպավորությունները հետագայում կինոժապավենի վերածեք:

Տպավորություններից ստացած հույզերս ու զգացումներս օր առ օր գրի եմ առել ինձ մոտ: Եվ միանշանակ հետագայում այն կա՛մ առանձին ֆիլմի կարող է վերածվել, կա՛մ պատմության: Ամեն դեպքում, Հայաստանն իր դերակատարումը կունենա իմ հետագա ֆիլմերի ստեղծման մեջ:

Ո՞ր թեմաներն են արգելված իրանական կինոարվեստում եւ որքանո՞վ են Իրանում ռեժիսորները ազատ:

Իրանում արգելված է էրոտիկան, կամ որ ավելի ճիշտ է` ոչ բարոյական ֆիլմեր նկարահանելը, ինչպես նաև կրոնական քարոզչություն իրականացնող ֆիլմերը: Մյուս առումներով որեւէ սահմանափակում չկա: Անձամբ ես, իմ գործունեության ամբողջ ընթացքում, երբևէ չեմ հանդիպել այնպիսի արգելքի, որը կխանգարեր ստեղծագործել: Շատ են հարցնում, թե Իրանում ռեժիսորներն ի՞նչ սահմանափակումներ ունեն, բայց չեն էլ կարող պատկերացնել, թե որքան ազատ ենք: Գրեթե բոլոր երկրների կինոաշխարհից գաղափար ունեմ, և հստակ կարող եմ ասել, որ Իրանն իր ազատությամբ չի զիջում ոչ ոքի:

Ֆիլմարտադրությունը հիմնականում «ապրում» է պետակա՞ն ֆինանսավորմամբ, թե՞ մասնավորի ներդրման շնորհիվ:

Հիմնականում մասնավորի, հատկապես նմանատիպ ֆիլմերը:

Իսկ, առհասարակ, իրանցի հանդիսատեսը ի՞նչ ֆիլմեր է դիտում, որն է նրա պահանջարկը:

Շատ մեծ տարածում է գտել երգիծական ժանրը, հումորը: Ժամանցային ֆիլմերն են դիտվում, քանի որ մարդիկ չեն ցանկանում իրենց խնդիրների մեջ խորանալ: Ժամանցի են ձգտում, փորձում են իրական կյանքի խնդիրներից փախչել:

Իրանի կինոյի կերտման գործում ի՞նչ դերակատարում է ունեցել հայկական մշակույթը: Հայտնի է, որ Իրանում առաջին համր ֆիլմի ռեժիսորը հայ է եղել: 

Այո, այդ ֆիլմը Հովհաննես Օհանյանի «Աբին և Ռաբին» է: Առհասարակ, բոլոր ոլորտներում հայերը մեծ նշանակություն են ունեցել, ֆիլմարտադրությունը եւս բացառություն չէ: Հայերը կանգնած են եղել իրանական կինոարտադրության հենց ակունքներում: Մեր կինոարվեստի հիմնադիրներից է նաեւ Սամուել Խաչիկյանը, նա մեծ համբավ ունի իրանական կինեմատոգրաֆիայում: Հաջորդ հայտնի դեմքերից է Զավեն Ղուկասյանը: Շատ են այդ անունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գարեգին Երկրորդը կարևորել է ազգային միասնականությունը՝ նշելով, որ այն առավել քան երբևէ անհրաժեշտ էՈրոշում դեռ չկա.Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր բանագնացի հարցով Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքներըԼույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը (լուսանկարներ)Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի ձկնաբուծական տնտեսություններինՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում.Վեոլիա ջուրԴատարանը ևս մեկ ամսով երկարաձգեց Վահագն Չախալյանի տնային կալանքըՆազելի Բաղդասարյանն ավարտում է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում իր աշխատանքըՄենք կարող ենք խոսել հավատքի մասին, բայց չապրել սիրով, կարող ենք պաշտպանել ճշմարտությունը, բայց կորցնել ողորմություն. Իսահակ ՍրբազանԻրանում ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի երեք զինծառայողՀայաստանը և Շվեդիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումըԲնության գրկում հանգստանալիս պահպանեք անվտանգության այս կանոնները. Առողջապահության նախարարությունԽոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը10.9 մլն դրամ են հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունըՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել էՄահացել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հիմնադիր Կարո Կարապետյանը Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի մոտ գտնվող Դալեսի օդանավակայանի արդիականացման ծրագրերի մասին14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Դատախազությունը ընթացք է տվել Փաշինյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանըՏաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը14-ամյա Վահեն գտնվել է. ՄանրամասներՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի«Ես դիրքում քնող չեմ եղել»․ Փաշինյանը բանակում ինքնшuպшնnւթյnւնների պատճառների մասին խոսելիս հիշեց ռեփի բառերը (տեսանյութ) Իսրայելը մտահոգված է Իրանի հարցում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությամբԳյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատունՄենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար. Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ երեք հնարավոր գործողություններԱրմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով«Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի․ «Կլուժի» գլխավոր մարզիչՎերացվել է «Դիետ» ընկերության երկու արտադրատեսակի արտադրության կասեցումըՄարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել. Նա տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Լուսանկարներ) Հայաստանում առաջին անգամ սահմանապահների մասնագիտական կրթական ծրագիր կներդրվիAl Monitor. Ռիադը մտադիր է կոալիցիա կազմել Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համարԿասեցվել է Արշակունյաց 88 հասցեում գործող սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱլեքսանդր Ուսիկը հրաժարվել է մենամարտել UFC-ի նախկին չեմպիոն Ջոն Ջոնսի հետԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Թուրքիան F-16-ներ է տեղակայել Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի պարեկության համարԿոլորադոյում 15-ամյա տղան սեփական կյանքի գնով փրկել է եղբորը կայծակի հարվшծից Թրամփը զգուշացրել է Չինաստանին. Գերիներին ազատելու կոչով պաստառը՝ Արարատի գագաթինՀայկական ծաղիկներն արտահանվում են 26 երկրի շուկա․ ԿառավարությունՏուսկը կապի մեջ է եվրոպացի առաջնորդների հետ՝ անհայտ օբյեկտի անկման հարցով Կյանքին ուղղված ի՞նչ սպառնալիքներ է ստացել Աննա Հակոբյանը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել24 մլն դրամ հատկացվեց «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի համար Նիկոլ Փաշինյանի նոր խոսնակ է նշանակվելու Մելանյա Հարությունյանը Տղամարդը փորձել է կացնով գլխատել հարևանինNZZ․ Ռուսաստանը նոր մատակարարման երթուղի է բացելՎաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում. Փաշինյան Կնայենք, կտեսնենք, թե որտեղ խնդիրը կարող ենք լուծել Փաշինյանը՝ Ծառուկյանի ընկերությունների մասին
Ամենադիտված