Սինդի Քրոուֆորդի 18-ամյա դուստրը նկարահանվել է Vogue հանդեսի համար
Այլ
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայյա Հերբերը, որի 18 տարին լրացել է սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ հայտնվել է Vogue նորաձեւության հանդեսի բրիտանական տարբերակի շապիկին: Նրա լուսանկարները հայտնվել են հրատարակության Instagram- օգտահաշվում:
Հանդեսի հոկտեմբերյան համարի համար աղջիկը նկարահանվել է սեւ-սպիտակ բծավոր հագուստով և նույն այդ կտորից պատրաստված ծավալուն գլխարկով: Ոճաբանները մոդելի կերպարը համալրել են մարգարիտով զարդարված մեծ ականջօղերով:
Մյուս լուսանկարներում Հերբերը կեցվածք է ընդունել սև ցանցկեն տոպով, որը հագել Է մերկ մարմնի վրա, և Comme des Garcons-ի թիկնոցով:
«Վերջին մի քանի սեզոնների ընթացքում մոդելը, որը հարթակների մշտական ֆիգուրանտն է և Սինդի Քրոֆորդի դուստրը, չարաճճի երեխայից վերածվել է նորաձևության աշխարհի գլխավոր հայտնիներից մեկին»,- լուսանկարին կից գրության մեջ հայտնել են օգտահաշվի ադմինիստրատորները: Նոր թողարկման մեջ Քայյա Հերբերը պատմում է թվային աշխարհում իր մեծանալու, հրապարակայնության և այն մասին, թե ինչպես է դարձել նոր սերնդի դեմքը:
2018 թվականի ապրիլին Chanel ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավը, որում նկարահանվեց այն ժամանակ դեռ անչափահաս Քայյա Հերբերը, առաջացրեց սոցցանցերի օգտատերերի բացասական արձագանքը: Ոմանք աղջկան համարեցին չափազանց երիտասարդ, իսկ բրենդի հագուստը՝ նրա տարիքի համար չափազանց բաց:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն