Ոստիկանները ծնողական խնամքից զուրկ հայ անչափահասին Ռուսաստանից տեղափոխել են Հայաստան (տեսանյութ)
ՏեսանյութերՀայաստանի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է իր իրավասության սահմաններում միջոցառումներ ձեռնարկել ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, անչափահասներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզի սոցիալ-վերականգնողական կենտրոններից մեկում ապաստանել է ծնողական խնամքից զուրկ ՀՀ անչափահաս քաղաքացի:
Տեղեկությունն անմիջապես արձագանք է գտել ՀՀ ոստիկանությունում և ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է անչափահասի մայրը, որը դստերը ՀՀ վերադարձնելու հնարավորություն չուներ և խնդրում էր պատկան մարմինների աջակցությունը` աղջկա վերադարձը կազմակերպելու համար: Հիմք ընդունելով «2002թ. ԱՊՀ անդամ երկրների միջև անչափահասներին իրենց մշտական բնակության երկրներ վերադարձնելու» համաձայնագրի պահանջները` օգոստոսի 30-ին անչափահասը ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության շնորհիվ վերադարձվել է ՀՀ և ապաստանել Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն