Մասնակցե՛ք դասերին և պահանջե՛ք որակյալ կրթություն
Բլոգոսֆերա
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ուսանողներին․
«Սիրելի՛ ուսանողներ,
այն, ինչ դուք արել և անում եք այս օրերի ընթացքում, աննախադեպ պատմական իրադարձություն է Հայաստանի կրթական համակարգում: Դուք ապացուցում եք բոլորին, որ մեր համատեղ ջանքերով հեղափոխական շրջադարձ է տեղի ունեցել համալսարանում, որը շղթայական արդյունք է ապահովելու ապագայում:
Վերադարձ հին կարգերին չի լինելու, կարող է լինել վերադարձի փորձ, ինչը դուք այլևս թույլ չեք տալու:
Դրա հետ մեկտեղ՝ կարևոր է, որ դուք անգամ այս փուլում այլևս բաց չթողնեք ձեր դասերը և պայքարը շարունակեք լսարաններում՝ շատ լավ սովորելով և չհանդուրժելով թելադրող ու դասընթացի հետ մասնագիտական առնչություն չունեցող դասախոսների մուտքը լսարան: Եվ միայն այդ արատավոր երևույթների շարունակության դեպքում կարող եք նորից համախմբվել և դուրս գալ՝ ավելի լսելի դարձնելով ձեր ձայնը:
Այս պահին պայքարը կարող եք շարունակել բոլոր հնարավոր եղանակներով, որոնք չեն վնասելու դասապրոցեսին: Ոչ մի պարագայում մի’ հանդուրժեք որևէ ճնշում, որը դեմ է ձեր կամքին և օրինական գործողություններին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն