Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրել Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ Աբրահամյան Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն Գրիգորյանին Մալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-ի Բանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ» Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներ Դրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենան Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր Ռիադի 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում 

Ի՞նչ շահ ունեն հեղափոխական իշխանությունները, երբ դեմ են գնում հանքերի սեփականատերերին բացահայտելու մեր նախաձեռնությանը

Բլոգոսֆերա

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի՞նչ շահ ունեն հեղափոխական իշխանությունները, երբ դեմ են գնում հանքերի սեփականատերերին բացահայտելու մեր նախաձեռնությանը.

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստանալու համար պետք է բացահայտվեն տվյալ կազմակերպությունների բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող բոլոր անձանց վերաբերյալ սահմանված տեղեկությունները: Նշենք, որ ներկայումս օրենսդրությամբ պահանջվում է, որ բացահայտվեն տվյալ կազմակերպությունների 10%-ից ավելի բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները:

Նախագիծն ունի ՀՀ ընդերքի շահագործման բնագավառում թափանցիկության, հրապարակայնության, հանրային վստահության բարձրացման, ինչպես նաև հակակոռուպցիոն նպատակներ:

Կառավարության և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կողմից այն համարվեց անընդունելի և ներկայացվեցին մոտավորապես հետևյալ հակափաստարկները (ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան մոռացա նշել)՝
ա) միջազգային կազմակերպությունների ստանդարտներով այդ սահմանաչափը 20-25% է, օտարերկրյա ուղղակի ներդրում է համարվում կանոնադրական կապիտալում առնվազն 10% ներդրումը, ֆինանսական կազմակերպություններում նշանակալից մասնակցություն է համարվում առնվազն 10%-ը;
բ) 10% սահմանաչափը հանելը կբերի գործառնական ծախսերի ավելացման, ծրագրային փոփոխությունների անհրաժեշտության և համակարգի արդյունավետության նվազման;
գ) եկեք սպասենք, նոյեմբեր ամսին, երբ 10%-ից ավելի մեծ բաժնետերերի ցուցակը հրապարակվի, հետո կքննարկենք;
դ) սահմանաչափը հանելը սխալ է, որովհետև մանր բաժնետերերը կարող են շատ լինել և նպատակահարմար չէ ամբողջ ցուցակը հրապարակել;
ե) եկեք սահմանաչափը ոչ թե հանենք, այլ նվազեցնենք:

Համաձայնեք, նշված փաստարկների գերակշռող մեծամասնությունը չի դիմանում որևէ քննադատության: Չէ՞ որ ընդերքը Սահմանադրության ուժով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:

Հանքաարդյունաբերության նկատմամբ հանրությունը շատ զգայուն է և ուշադիր: Բազմաթիվ հարցեր են առաջանում՝ ինչու՞ են ՀՀ-ում գործում օֆշորային ընկերություններ, ովքե՞ր են բաժնետերերը և իրական շահառուները, ու՞ր է գնում այդ հարստությունը, ի՞նչ է ստանում պետությունը՝ ընդերքի շահագործման և շրջակա միջավայրը թունավորելու դիմաց, կան արդյո՞ք կոռուպցիոն համաձայնություններ:

Հանրությունն իրավունք ունի և պետք է ստանա այս հարցերի պատասխանները:

Հետևաբար, կարծում եմ, որ եթե որևէ կազմակերպություն հավակնում է զբաղվել ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանմամբ, նա պետք է բացահայտի իր, կրկնում եմ՝ ԲՈԼՈՐ բաժնետերերին, այլ ոչ թե միայն 10%-ից ավելի բաժնեմաս ունեցողներին, որովհետև՝
ա) հանքաարդյունաբերության մեջ նույնիսկ 10%-ը կարող է լինել շատ խոշոր գումար;
բ) այդ սահմանաչափը պահպանվելու դեպքում, բաժնետերերը կարող են տրոհել իրենց բաժնեմասը մի քանի մասի՝ խուսափելով բացահայտումից;
գ) հանրությունը պետք է իմանա, թե ովքեր են կանգնած իրենց ընդերքը շահագործողի հետևում և ովքեր են իրական շահառուները;
դ) բացառություն կարող են կազմել միայն այն բաց բաժնետիրական ընկերություններ հանդիսացող կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերը ցուցակված են բորսայում, կարող են ունենալ բազմաթիվ մանր ներդրողներ ամբողջ աշխարհից, որոնց բացահայտելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ ընկերությունը արդեն համապատասխանում է թափանցիկության միջազգային ստանդարտներին, հետևաբար հանրային վստահության խնդիր լինել չի կարող:

Ցավոք սրտի, նախագիծը մերժվեց քաղաքական մեծամասնության մեր գործընկերների կողմից:

Եզրահանգումները թողնում եմ Ձեզ ․․․»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. ՖարմանյանԹբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդՈւիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետՊենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլարԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական ներխուժման համար պատրվակ ստեղծելու մեջԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներիցՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգիցNvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջելՌազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո)Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համարՓաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենըԼոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլարՊուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն ենԱշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումըԹրամփը հույս ունի, որ Զելենսկին կցանկանա համաձայնության գալ Ուկրաինայի հարցում Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհ
Ամենադիտված