Տեսախցիկները ֆիքսել են անհետ կորած պատանուն. Ի՞նչ է պատմում մայրը Փաշինյան․ «Լուկաշենկոն ասում էր՝ ո՞ւմ է պետք Հայաստանը, հիմա ցույց ենք տալիս՝ ում է պետք» Փաշինյան․ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի ժամանակը դեռ չի եկել Ռուսաստանը խնդիր է տեսնում՝ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ չկան. համաձայն չենք. Փաշինյան Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին ՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Արգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ Կիրակի հրաժարական ենք տալու, հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի. Փաշինյան Ռուսական շուկայի հետ կապված ներկայիս իրավիճակը ես համարում եմ նոր հնարավորություն․ Փաշինյան ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի երկրորդ փուլի աշխատանքներին Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին․ ՔՊ-ն փակում է դռներն Արթուր Հովհաննիսյանի առաջ «Նվագախմբի տղաների» ճուտոները ինչի՞ են բանակում լիքը. մենք ենք անում. Նիկոլ Փաշինյան 

Մեծ գլխով, լղար մարմնով երևույթը. Ռուսլան Բաղդասարյան

Բլոգոսֆերա

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՄԵԾ ԳԼԽՈՎ, ԼՂԱՐ ՄԱՐՄՆՈՎ ԵՐԵՎԵՈւՅԹԸ. Երևանի այսօրվա կառավարման մասին.


Երևանի խնդիրները գրեթե ամենաօրյա ռեժիմով բուռն քննարկվում են մեր հասարակությունում՝ սկսված տրանսպորտից ու վերելակներից՝ վերջացրած աղբահանության անվերջ թեմայով։
Իհարկե, բնական է, որ հասարակությանը հուզող առանձին առանձին խնդիրներ պետք է քննարկվեն, սակայն խնդիրն ավելի խորն է՝ համակարգային։
Խնդիրը Երևանի այսօրվա կառավարման համակարգի մեջ է։
Ընդհանրապես կառավարման համակարգը պետք է ամորտիզացնող դեր ունենա։ Սա նշանակում է, որ եթե ոլորտի պատասխանատուները լինեն ապաշնորհ և ոչ պրոֆեսիոնալ, ապա այդ համակարգը պետք է ոլորտին հասցվող հարվածը հնարավորինս չեզոքացնի, իսկ պրոֆեսիոնալ կադրերի դեպքում՝ ավելացնի օգտակարության գործողության գործակիցը:
Ի՞նչ կառավարման համակարգ է գործում հիմա Երևանում։
Վերջին 1 տարվա ընթացքում ինքս, և վստահ կարող եմ պնդել երևանցիները՝ նույնպես, համոզվեցինք՝ գործող համակարգը վատն է, չի կատարում իր ֆունկցիան։ Փորձեմ ավելի պարզ ներկայացնել։
Դեռևս 10 տարի առաջ՝ 2009 թ-ին, ընդունված Երևանի մասին օրենքով քաղաքապետի պաշտոնը դարձավ ընտրովի։ Սա միանշանակ ճիշտ է՝ Երևանը համայնք է, համայնքի ղեկավարն էլ պետք է ընտրվի։ Նախկին թաղային համայնքները , որոնց ղեկավարներն ընտրվում էին, կոչվեցին վարչական շրջաններ, ղեկավարների պաշտոններն էլ դարձան նշանակովի։ Սա էլ էր ճիշտ։ Բայց ստացվեց այնպես, որ այս օրենքը լավն է, եթե կադրերը պրոֆեսիոնալ են, իսկ վերջին մեկ տարին փաստորեն վատն է։ 
Իմ համոզմամբ, այստեղ խնդիրը նրանում է, որ մեկ միլիոնանոց Երևան համայնքում տեղական ինքնակառավարում գրեթե չի իրականանում։ Երևանի քաղաքապետը ի վիճակի չի երևանցիների առօրյա հոգսերը հոգալ, թեկուզ ունի 2000-ից ավելի աշխատողներ։ Որովհետև օրենքով ամրագրված չի ամեն վարչական շրջանում՝ իր ներկայացուցչի լիազորությունները, պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկվելը։ Վարչական շրջանի ղեկավարի համար նույնիսկ աշխատանքային ստաժ չի պահանջվում: Հենց սրա՛ հետևանքն է, որ արհեստավորի գործիք վերանորոգողը կամ մանրավաճառը կարող են նշանակվել վարչական շրջանի ղեկավար և գաղափար չունենալով իրենց պատասխանատվության մասին՝ քաղաքացիների պրոբլեմը լուծելու փոխարեն, գնդակի պես «տշեն»՝ կարևորը իրենց դռներից հեռու։
Այսինքն՝ վարչական շրջանները ի սկզբանե կազմավորվել են տեղական ինքնակառավարումը Երևանում ավելի արդյունավետ դարձնելու համար, սակայն վարչական շրջանների աշխատակազմները կարծես ձևական բնույթ են կրում։ Ամբողջ լիազորությունները և պատասխանատվությունն ընկնում են մեկ անձի՝ Երևանի քաղաքապետի վրա, և եթե նա էլ պրոֆեսիոնալ չի ու չգիտի իր անելիքները, ստացվում է, որ այդ մեկ մարդու պատճառով Երևանում աղբը չի հավաքվում։ Ու դա այն դեպքում, երբ Երևանն ունի մրցույթ շահած օպերատոր, և քաղաքային բյուջեից արդեն գրեթե 8 մլն դոլար հատկացվել է խնդրի լուծման համար ( ի դեպ նախկինում ես ասել եմ, որ փող ծախսելով խնդիրը չեն լուծելու ), կանաչ գոտիներն այրվում են, վերելակներն ընկնում են և շատ ու շատ խնդիրներ են առաջանում ամեն օր։ 
Եթե պատկերավոր ասեմ, Երևանի կառավարման համակարգը նմանեցնում եմ մեծ գլխով լղար մարմնով մի երևույթի, որը չի կարողանում ուսերի վրա պահել իր գլուխը։ 
Ի՞նչ է հարկավոր անել։
Կարծում եմ, նախ անհրաժեշտ է քաղաքապետի լիազորությունները հնարավորինս «իջեցնել» դեպի իրենից ներքևի օղակներ։ Մյուս կողմից, ներքևի օղակներում պահանջները խստացնել, որպեսզի աշխատանքի ընդունվեն միայն օրենքի խստացված պահանջներին համապատասխան պրոֆեսիոնալներ։
Քավ լիցի, ես նկատի չունեմ, որ նշածս օրենսդրական փոփոխությունները նախաձեռնի այսօրվա քաղաքային իշխանությունները. նրանք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ կհանեն։ Պիտի խոստովանել, որ առաջարկածս լուծումը այսօր՝ այս քաղաքային իշխանության պարագայում, հնարավոր չի։
Եվ ամենահետաքրքիրն այն է, որ հենց ինքը՝ քաղաքապետն էլ է հասկացել, որ կամազ գնելով՝ խնդիրը չի կարողանում լուծել, մետրոն չի կառուցելու, վերելակները չի փոխելու, բայց վստահ եմ՝ պատճառն ինքն էլ չգիտի»,- գրել է Բաղդասարյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեսախցիկները ֆիքսել են անհետ կորած պատանուն. Ի՞նչ է պատմում մայրը Փաշինյան․ «Լուկաշենկոն ասում էր՝ ո՞ւմ է պետք Հայաստանը, հիմա ցույց ենք տալիս՝ ում է պետք»Փաշինյան․ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի ժամանակը դեռ չի եկելԳերմանիայում շոգի պատճառով մահացել է գրեթե տասը հազար մարդՌուսաստանը խնդիր է տեսնում՝ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ չկան. համաձայն չենք. ՓաշինյանՌուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներինԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել Իրանի Աբադան քաղաքի ծայրամասինՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱրգենտինայի հավաքականը սկանդալի կենտրոնում է․ ՖԻՖԱ-ն սկսել է կարգապահական վարույթ Կիրակի հրաժարական ենք տալու, հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի. ՓաշինյանՌուսական շուկայի հետ կապված ներկայիս իրավիճակը ես համարում եմ նոր հնարավորություն․ Փաշինյան ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի երկրորդ փուլի աշխատանքներին Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին․ ՔՊ-ն փակում է դռներն Արթուր Հովհաննիսյանի առաջ«Նվագախմբի տղաների» ճուտոները ինչի՞ են բանակում լիքը. մենք ենք անում. Նիկոլ ՓաշինյանՀայտնի է՝ ով է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված մահացած երիտասարդը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը 178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար․ կառավարությունը հատկացում արեց «Ակնհայտ է՝ խնդիր կա». Նիկոլ ՓաշինյանՀայ շախմատիստ Ալեն Պողոսյանը 40e Open International d'Avoine մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը ՄԱԿ-ը` Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի կողմից Իրաքի ուղղությամբ հասցված հարվածների մասին Վեդու ջրամբարը շահագործման պատրաստ է․ նմանատիպ կառույց առաջին անգամ է կառուցվում երկրումComex-ում ոսկու գինը հուլիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4150 դոլարը «Վրեքներս խաբար չկա». Փաշինյանը խոսեց ներքաղաքական իրավիճակի մասին8,5 հա, 10.000 ծառ, 212.մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան Մահացել է դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարանները պետական աջակցություն կստանան6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներիցԱՄՆ-ն Իրանի դեմ երկշաբաթյա օդային գործողության ծրագիր է պատրաստելՔրեական ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրամիջոց են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնություն․ Հայաստանի թիմը հաղթել է Լեհաստանին Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին․ կա զոհԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրել ՈՒՂԻՂ. Կառավարության նիստԵրևանում առգրավվել է շուրջ 8 տոննա ապօրինի վաճառվող ապրանք (տեսանյութ) Աշխարհի աստղերը մեկ վայրում․ հայտնի են Ռոնալդուի հարսանիքի հյուրերըՃապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-իԿոտայքի մարզի 6 համայնքում կդադարեցվի գազամատակարարումը Ուկրաինական հարձակումից հետո Սարապուլում այրվում է Wildberries-ի պահեստըՆԳՆ քրեական ոստիկանները բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Բաքվից մի քանի կիլոմետր հեռու՝ առանց խմելու ջրի. Ադրբեջանի «զարգացման» մյուս դեմքը. իրանագետՍևան քաղաքում 12 ժամ ջուր չի լինի Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ ԱշոտյանԱնօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվողը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 14-ամյա Վահե Ապիկյանը անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքիցԱդրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա․ այս հարցում ևս նահանջ չի եղել. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 30-ի դրությամբԱրմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը… «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված