Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

Դիվանագիտական առաքելություններ

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այս մասին Լուրեր.com–ին հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ողջունելով դեսպանների այցը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն լավ հնարավորություն է Հայաստանին առնչվող հարցերին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը անվտանգության ապահովման, ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների ամրապնդման եւ դրանով իսկ, անդամ-երկրների անվտանգ եւ կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման գործում: Մեր երկիրը ակտիվ ու կառուցողական մասնակցություն է ունենում բոլոր նախաձեռնություններին, որոնք նպատակաուղղված են կազմակերպության իրավական եւ ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով, իսկ ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի համար»,-ընդգծեց ԱԺ նախագահը: Նրա համոզմամբ, Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, միջազգային կազմակերպություններում իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ձախողում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լրջորեն սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը:

Հովիկ Աբրահամյանը խստորեն դատապարտեց Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու եւ այնտեղ մարդասպանին ներում շնորհելու փաստը՝ տեղեկացնելով, որ ՀՀ Ազգային ժողովը այս կապակցությամբ ընդունել է հայտարարություն, որը կուղարկվի միջազգային խորհրդարանական կառույցներին եւ ազգային խորհրդարաններին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը գոնե հիմա կարողանա հասկանալ, որ չի կարելի վստահել Ադրբեջանի իշխանությունների անգամ ամենաբարձր մակարդակով տրված երաշխիքին կամ խոստմանը, հատկապես, եթե այն վերաբերում է մարդու, առավել եւս հայ մարդու անվտանգությանը եւ չի կարելի վստահել մի երկրի, որտեղ խրախուսվում է մարդասպանությունը եւ հայատյացությունը: Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը երբեք չի կարող հանդիսանալ Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավոր: Հովիկ Աբրահամյանը նշեց նաեւ, որ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքը կարող է բացասաբար ազդել ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության վրա:

Դեսպանների անունից շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար, Իռլանդիայի դեսպան Էոին Օ'Լիրը նշեց, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալու իրավիճակին, կատարված աշխատանքին: Նա շեշտեց, որ ԵԱՀԿ-ն ԼՂ հիմնախնդրի միակ ձեւաչափ տեսնում է Մինսկի խումբը եւ սատարում է համանախագահների ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորմանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն իր խորին մտահոգությունն է արտահայտել սաֆարովյան դեպքի առնչությամբ:

ԱՄն դեսպան Յան Քելլին դատապարտեց հունգարական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու, ինչպես նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու փաստը եւ նշեց, որ իրենք մտահոգված են ցանկացած գործողությամբ, որը կվտանգի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչը, նրա համոզմամբ, պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում:

Նրա հետ համակարծիք էր նաեւ Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելին, ով շեշտեց, որ վերջին իրադարձությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են եւ լրջորեն վնասում են բանակցային գործընթացին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ընտրական գործընթացներին: ԱԺ նախագահը նշեց, որ 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն առաջընթաց արձանագրեցին նախորդների համեմատ, ինչը դրական գնահատականի արժանացավ նաեւ միջազգային կառույցների կողմից: Նրա համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները նույնպես կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան եւ Հայաստանի իշխանությունները կանեն հնարավորը, որ ընտրությունները անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ:

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները իրենց խոսքում նշեցին, որ ԱԺ հայտարարությունը ընդունվել է քաղաքական կոնսենսուսով եւ Հունգարիայի ու Ադրբեջանի իշխանությունների արարքը վտանգում է ոչ միայն խաղաղությունը տարածաշրջանում, այլեւ բանակցային գործընթացը: Նրանք խստորեն դատապարտեցին Սաֆարովին ներում շնորհելու Ալիեւի հրամանը, նշելով, որ Ադրբեջանում խրախուսվում է այլատյացությունը, էթնիկ եւ կրոնական հողի վրա կատարված սպանությունը, իսկ հայատյացությունը այդ երկրում քարոզվում է պետական մակարդակով :

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ հայտարարության անգլերեն տարբերակը տրամադրվեց դեսպաններին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված