Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններ Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ Կարապետյան ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը Դուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև» 

Պետգույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Անի» ԲԲԸ-ի տնօրենը, նպատակ ունենալով իրենց ընտանիքին պատկանող ԲԲ ընկերության կողմից շահագործվող «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի ջրառն ապահովող Ախուրյանի աջափնյա ջրանցքի վրա կատարած ծախսերի միջոցով կրճատել հարկային վճարումների չափերը, ինչպես նաև  նշված ՓՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը  բարձրացնելու արդյունքում ավելացնել եկամուտները, 2017 թ. փետրվարի 2-ին դիմում է հասցեագրել ՀՀ վարչապետին՝ խնդրել է ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող Ախուրյանի աջափնյա ջրանցքի հատվածը՝ 1.882 քմ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,968 հա մակերեսով հողամասը, 5.342 քմ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 1,38 հա մակերեսով հողամասը, 7.060 քմ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Անի» ԲԲ ընկերությանը: Նույն դիմումով խնդրել է վաճառել Ախուրյանի աջափնյա ջրանցքի մասը կազմող տվյալ հատվածը՝ ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ, թե իբր այն ջրամատակարարում է իրականացնելու խոշորացած մեկ համայնքի, հատուկ շեշտադրել է ջրանցքի հատվածի վերակառուցման ու ներդրումների կատարման անհրաժեշտությունը։

Նշված դիմումը, քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականով, ուղարկվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, որի կատարման նպատակով նույն վարչության կողմից վերոնշյալ գույքի վերաբերյալ ձեռք են բերվել ելակետային տվյալներ։

Այդ ընթացքում, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ՀՀ  ջրային տնտեսության պետական կոմիտեն 21.02.2017 թ. ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հասցեագրել է գրություն, որով նշված ոռոգման համակարգը  «Անի» ԲԲԸ-ին վաճառելու վերաբերյալ տեղեկացրել է, որ ընկերության գրության մեջ նշված է նաև, որ ոռոգման համակարգը վերակառուցելու դեպքում կապահովի այդ տարածաշրջանի 9 համայնքների՝ մոտ 4.700 հա հողատարածքների ջրամատակարարում, ինչի դեպքում այն չի կարող համարվել տեղական նշանակության։

Նշված գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով գնահատման հաշվետվություն կազմելու համար տվյալները տրամադրվել են նույն վարչության կազմում գործող «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին, որի բաժնի պետը, որակավորված մասնագետների հետ, իրականացրել է գնահատման նախապատրաստական աշխատանքներ, որի արդյունքներով նախնական եզրահանգման են եկել, որ դրա արժեքը կարող է կազմել շուրջ 200.000.000 ՀՀ դրամ, ինչի մասին բաժնի պետը տեղեկացրել է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարին: Նշված նախապատրաստական աշխատանքներին մասնակցած «Անի» ԲԲԸ-ի տնօրենը, տեղեկանալով նախնական հաշվարկների արդյունքում ստացված գույքի հնարավոր արժեքի մասին, վրդովվել է, սակայն օգտագործելով նշված վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի ու իր որդու միջև առկա փոխհարաբերությունները, վերջինիս միջոցով տվյալ գործընթացը ղեկավարող վարչության պետի պաշտոնակատարին հավաստիացրել ու համոզել է, որ ջրանցքի նշված հատվածը խիստ մաշված է ու գրեթե անպիտան, այնուամենայնիվ, իրենք ցանկանում են 30 միլիոն ՀՀ դրամով գնել, ապա՝ վերանորոգել այն և ապահովել դրա բնականոն աշխատանքն ու ջրօգտագործողների անխափան ջրամատակարարումը՝ մեծ ներդրումներ կատարելով պետության համար։

ԲԲ ընկերության տնօրենի վերոնշյալ պնդումներից դրդված և միաժամանակ գործելով կարիերիզմի շարժառիթով, նպատակ ունենալով ցույց տալ, թե իբր ցածրարժեք գույքի մասով  մեծ՝ 540.000.000 ՀՀ դրամի չափով, ներդրումներ է բերում պետության համար՝ վարչության պետի պաշտոնակատարը, «Անի» ԲԲ ընկերության տնօրենի որդու հետ ունեցած կապերով պայմանավորված անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրեն վերապահված լիազորություններն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ գնահատման բաժնի պետին բանավոր հանձնարարել է վերոնկարագրյալ գույքի արժեքը նշել «Անի» ԲԲԸ-ի տնօրենի նախընտրած գնին համապատասխան, իրականից խիստ ցածր՝ 30.000.000 ՀՀ դրամ՝ դրդելով կազմել պաշտոնական կեղծ փաստաթուղթ, ինչը, աշխատանքից չազատվելու անձնական դրդումներից ելնելով, բաժնի պետն իրականացրել է, ապա կեղծ փաստաթուղթն անձամբ ներկայացրել է վարչության պետի պաշտոնակատարին՝ կրկին անգամ պարզաբանելով դրա ոչ իրական լինելու հանգամանքը, սակայն վերջինս, անտեսելով այդ, հաշվի չառնելով պետական նշանակության տվյալ ջրային համակարգի օտարման համար օրենքով սահմանված արգելքը, կատարված կեղծ հաշվարկն ուղարկել է նույն վարչության կազմում գործող տնօրինման վարչություն։

Տվյալ վարչության պետը, ինչպես նաև նույն գործընթացով զբաղվող օտարման բաժնի պետն ու կատարող՝ գլխավոր մասնագետը, անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ՝  որևէ իրավասու մարմնի գրավոր հարցում չեն կատարել՝ պարզելու նշված ջրանցքի հատվածի կողմից ոռոգվող համայնքների քանակը, դրա արդյունքում` տեղական նշանակության ջրային համակարգ հանդիսանալու կամ չհանդիսանալու և օտարման համար օրենսդրությամբ նախատեսված խոչընդոտների առկայության վերաբերյալ, պատշաճ ուշադրության չեն արժանացրել ու չեն քննարկել այդ հանգամանքի մասին նախազգուշացնող ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հիշյալ գրությունը, ձեռք բերված փաստաթղթային հիմքերում չունենալով նաև օրենսդրությամբ սահմանված ձևին համապատասխան գնահատման հաշվետվություն՝ կազմել ու վարչության պետի պաշտոնակատարին են ներկայացրել ՀՀ կառավարության թիվ 372-Ա որոշման նախագիծը։

Վերջինս նշված նախագիծն ուղարկել է ՀՀ կառավարություն՝ կցելով տեղեկանքներ այն մասին, թե տվյալ որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի, նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում, հղում է կատարվել «Անի» ԲԲԸ-ի գրության նշումներին այն մասին, որ ջրանցքի նշված հատվածը սպասարկում է մեկ համայնք և այն կարող է սահմանված կարգով օտարվել, նշվել է նաև, թե ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տվել է իր համաձայնությունը նշված գույքի օտարման վերաբերյալ ու ներկայացրել գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը, սակայն որևէ անդրադարձ չի կատարվել նույն կոմիտեի գրության այն դրույթներին, որում նշվել են նաև օտարման արգելքների մասին։

Արդյունքում ՀՀ կառավարության՝ 13.04.2017 թ. թիվ 372-Ա որոշմամբ թույլատրվել է 615.860.000 ՀՀ դրամ իրական արժեք ունեցող գույքն ուղղակի վաճառքի ձևով, ընդամենը  22.695.306 ՀՀ դրամով, օտարել  «Անի» ԲԲԸ-ին։ 2017թ. մայիսի 2-ին պետական ռազմավարական նշանակություն ունեցող հիդրոկառույցի նկատմամբ գրանցվել է ԲԲԸ-ի սեփականության իրավունքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 439.199.694 ՀՀ դրամի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, ԲԲԸ-ի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-38-314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի տնօրինման վարչության պետին և նույն վարչության օտարման բաժնի պետին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել գնահատման բաժնի պետի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ոչ արդարացնող՝ համաներման հիմքով։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ամենադիտված