Երկրաշարժից հետո մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում 1 ինքնաշեն տնակ է վնասվել
Հասարակություն
Երկրաշարժից հետո մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել։
Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։
Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։
Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։
Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»,- գրել է քաղաքապետը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել