Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ Զապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Հայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանը Հայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կա Ամստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակ Եթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն Սիմոնյան Met Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ 5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ) Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքով Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը 

«Դարձի՛ եկեք ձեր մեղքերը ջնջելու համար»․ Գարեգին Բ-ի ուղերձը՝ Մեծ Պահքի մեկնարկի առթիվ

Հասարակություն

Այսօր սկսվում է Մեծ պահքը, մի ժամանակաշրջան, որը պետք է անցկացնենք հոգևոր խորհրդածությունների, ջանադիր աղոթքի և հոգու ու մարմնի պահեցողության մեջ՝ մեր անձերը պատրաստելով Տիրոջ Սուրբ Հարության ավետիսի պատշաճ ունկնդրությանը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ ուղերձ է հղել մեծ պահքի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ բարեպաշտ զավակներ Մեր, սկսվել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում։ Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվեցին մեր բազում զավակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձությունները որոշապես նաև հետևանք էին Քրիստոսապատվեր սիրուց հեռանալու, անհամերաշխության, ներքին ու արտաքին անվտանգության ու սպառնալիքների դեմ զգոնության պակասի, ազգային արժեքների շուրջ համախումբ և միակամ լինելու նախանձախնդրության տկարացման։

Հոգևոր կյանքի այս առանձնահատուկ ժամանակաընթացքի մեջ կոչված ենք զղջման ու ապաշխարության զգացումներով ընթանալու ինքնաքննության, սխալներին անդրադառնալու, թերությունները սրբագրելու լուսավոր ուղիով՝ ունկնդիր առաքյալի պատգամին. «Ապաշխարեցե՛ք և դարձի՛ եկեք ձեր մեղքերը ջնջելու համար, որպեսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայությունից» (Գործք Գ 19-20)։ Ապաշխարությունը տկարությունից նորոգություն տանող այն ճանապարհն է, որով մաքրագործվում է, նվիրագործվում անձը, վեր ելնում անկումից ու սայթաքումներից՝ ընթանալու դեպի կատարելություն։ Անկեղծ և սրտաբուխ ապաշխարությունը Տիրոջ գթությունն է տարածում հավատացյալի և ժողովրդի կյանքում՝ հեռացնելով չարի փորձություններից։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ ապաշխարությանը միանում է Աստծո բարեգթությունը, որով հեղվում են երկնային ողորմությունը, տերունապարգև մխիթարությունն ու շնորհները։ Երկնային օրհնությունների ու բարիքների աղբյուրը նաև ազգի կյանքում բացվում է համընդհանուր ապաշխարության ու զղջման միջոցով, ինչպես որ Աստված խոստանում է Սուրբ Գրքում. «Եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, զղջա, աղոթի և Իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. Է 14): Արդ, մեծ Պահքի կարևոր այս ժամանակահատվածը ծառայեցնենք զղջմամբ ու ապաշխարությամբ մեր հոգու և կյանքի մաքրման համար և ընթանանք աստվածահաճո ճանապարհով։ Այս գիտակցությամբ և Աստծո օգնականությամբ մենք կարող կլինենք հոգևոր զորություն և ուժ գտնել՝ հաղթահարելու մեր երկրի հասարակական կյանքում լարված իրավիճակը, հառնած բազմաթիվ հիմնախնդիրներն ու մարտահրավերները և շարունակել մեր ստեղծագործ, հավատավոր կյանքի ընթացքը։ 

Մեր սրտաբուխ աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ Իր բազում ողորմությունները շնորհի ազգիս հայոց, Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի վշտացյալ սրտերին և Իր գթառատությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի ու մեր հայրենիքի վրա։ Թող Աստծո բարի հայացքի ներքո Տիրոջ զորակցությամբ իրականություն դառնան մեր ժողովրդի բարի իղձերը՝ նեղություններից ու դժվարություններից հառնելու դեպի բարձունքը հաղթանակների և հաջողությունների՝ ի զորացումն մեր պետության և ի բարօրություն ազգիս։ Եվ թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը և երկնապարգև շնորհները միշտ լինեն մեզ հետ և ամենքի. ամեն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄԶապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՀռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել էԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակի նոյեմբերի 7-ինՌուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ)Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքովԿիևը երկու տարվա ընթացքում «Մեծ յոթնյակից» ստացել է 49,4 միլիարդ դոլարՀարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըԲրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջԹրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլարՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել էԹրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործումՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան ԼելիոնՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ինԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԱՄՆ-ում հոկտեմբերին ստեղծվել է 165 հազար աշխատատեղ, սակայն գնաճը շարունակում է նվազեցնել գնողունակությունըNYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմըԱՄՆ-ն ու Իրանը մոտենո՞ւմ են հակամարտության դադարեցմանը․ Թրամփը խոսել է առաջընթացի մասին«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը հայտարարել է Իրանին նոր հարվածների մասին․ թիրախում Քեշմ կղզին է եղելԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էAI ոլորտի բաժնետոմսերի անկումը ցնցել է համաշխարհային շուկաներըՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահՀյուստոնի քաղաքապետը նոր հրաման է ստորագրել՝ սահմանափակելով ներգաղթային մարմինների հետ համագործակցությունըԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-իՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերինԻսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտումԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՊարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները
Ամենադիտված