ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 55-րդ նիստին
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 55-րդ նիստի աշխատանքներին:
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող երկու տասնյակից ավելի հարցեր:
Մասնավորապես կքննարկվեն ԱՊՀ ինովացիաների եւ արտոնագրերի բանկի ստեղծման, Ուկրաինայի Չոպ քաղաքում միջազգային առեւտրացուցահանդեսային «Չոպինթրեյդէքսպո» կենտրոնի ստեղծման մասին որոշման նախագծերը: Նիստում կքննարկվի նաեւ 2013-2014թթ. ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների ծրագրի նախագիծը եւ մի շարք այլ հարցեր:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը, որը մինչ ստորագրումը քննարկումներ էր անցել ԱՊՀ տնտեսական խորհրդում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)