Պատերազմի մինչև 22-23-րդ օրը զինծառայողների շրջանում եղել են միայն բեկորային վիրավորումներ․ Սահակ Օհանյան
Հասարակություն
Արցախյան 44-օրյա պատերազմի՝ մինչև 22-23-րդ օրը զինծառայողների շրջանում եղել են միայն բեկորային վիրավորումներ։ Այս մասին մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։
«Դա խոսում է այն մասին, որ հակառակորդը կիրառում էր անօդաչու թռչող սարքեր, հեռահար հրետանային միջոցները։ Պատերազմի երրորդ շաբաթից հետո զինծառայողների շրջանում ունեցանք առաջին գնդակային վիրավորումները, երբ հակառակորդի զորքերը մոտեցան և անմիջական կոնտակտ եղավ»,- ընդգծեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը։
Օհանյանի նշեց, որ ռազմաբժշկական վարչությունը բավականին լուրջ վերլուծություն է պատերազմի արդյունքները։
Ըստ նրա՝ հակառակորդն իր առաջ խնդիր էր դրել մոտակա առաջադրանքը լուծելու՝ կիրառելով դիմակայող ուժերի նկատմամբ մաքսիմալ խոցման միջոցներ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից