Ես բացի հրաժարականից շատ բան եմ պահանջում իշխանությունից. զոհվածի մայր
Հասարակություն
Երեւի շատ տղաներ էին իրենց գրպանում պահում վերջին փամփուշտը, ինքը նաեւ դանակ էր իր մոտ պահում, որ գերի չընկներ, բայց վախ իր մեջ ընդհանրապես չկար, նույնիսկ երբ շրջափակման մեջ էին ընկնում:Այս մասին այսօր` ասպրիլի 3-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը:
Հարցին, թե ինչպիսին կլիներ Հայկազի արձագանքը, երբ իմանար պատերազմի ելքի մասին, տիկին Աննան ասաց, որ նույնիսկ վախենում է նույնիսկ պատկերացնել:
«Սա ինքը հաստատ չէր կարողանալու հանդուրժել, դա միանշանակ»,-ասաց նա:
Հարցին, թե ինքը որպես զոհվածի մայր ինչ պատասխան է պահանջում իշխանությունից, Հայկազի մայրն ասաց, որ ինքը բացի հրաժարականից շատ բան է պահանջում:
«Ես բացի հրաժարականից շատ բան եմ պահանջում իշխանությունից: Էն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք անթույլատրելի ու անհանդուրժելի իրավիճակ է: Նախ էդքան զոհեր մենք պիտի չունենայինք, երեխեքը անպաշտպան են եղել օդից, երեխեքը խրամատ են փորել իրենց մոտ եղած դանակով, ձեռքերով, կամ այլ իրերով ինչ ձեռքի տակ ընկել է: Ես կարծում եմ, որ դա անթույլատրելի է, խայտառակություն է: Ես զայրանում եմ, որ նման բաներ եմ տեսնում էդ հողերի հանձնելը, էդ երեխեքի գերի ընկնելն ու նրանցով չզբաղվելը , էն որ բացի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոչ մի կառույց չի զբաղվում զոհված տղաների աճյունների հարցերով, գերիների հարցերով: Կարծես զուգահեռ իրականության մեջ ենք ապրում` մի իրականություն, որտեղ իրենք են ապրում, մեկ այլ իրականություն, որտեղ մենք ենք ապրում: Սա անթույլատրելի է»,-ասաց Հայկազ Մկրտչյանի մայրը:
Նշենք, որ Հայկազ Մկրտչյանը նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայության» համար մեդալով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից