Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայկական ավտոմեքենայի վրա
Հասարակություն
Ադրբեջանցիները քարեր են նետել Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Փարսյանը նշել է, որ դեպքը մի քանի օր առաջ է տեղի ունեցել, թե ե՞րբ՝ չի հստակեցրել․
«Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այդ հատվածը գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»։
Ըստ քաղաքապետի՝ մեքենան չի վնասվել, սակայն այդպիսի դեպքերը անհանգստացնող են անվտանգության առումով։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է