ԱՀ ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել Մարալ Նաջարյանի հետ
Հասարակություն
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանական գերեվարությունից վերջերս ազատված Մարալ Նաջարյանի հետ:
«Այսօր խոսել եմ Մարալ Նաջարյանի հետ և շնորհավորել նրան Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուրախ էի տեղեկանալ, որ ադրբեջանական գերությունից հետո Մարալն արդեն կազդուրվում է և վերադառնում առօրյա կյանքի:
Այս օրերին մեր մտքերում գերեվարված հայրենակիցներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու առաջնահերթ ցանկությունն է»,- այս մասին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից