Իրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) ԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ Կատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպել Ի՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակում Ուկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարել Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը Իրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքում Վնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ով 

Ջավախքցու ձեռքից խլել են քարտեզը. լենանմանների երազանքը կատարվում է

Հասարակություն

ՀՀ-Վրաստան սահմանային «Նինոծմինդա» անցակետում Ջավախքի բնակչի ձեռքից վրացի սահմանապահները երեկ հերթական անգամ խլել են Այսրկովկասը ներկայացնող քարտեզ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին Ջավախքից: Քարտեզն ուղևորը ձեռք էր բերել Երևանի գրախանութից՝ սեփական տանն ունենալու համար:

Վրացի սահմանային աշխատակիցները շուրջ 3 ժամ ուղևորին պահել են սահմանային անցակետում, հարցաքննել և, ի վերջո, «գտածոն» (քարտեզը) առգրավելով, թույլատրել մեկնել հայրենի գյուղ:

Հիշեցնենք՝ սկսած Սահակաշվիլու տխրահռչակ տարիներից, Վրաստանի անվտանգության մարմինները, սահմանային անցակետերի աշխատակիցների հետ համատեղ գործելով, տոտալ կերպով արգելում են հայալեզու գրքերի, քարտեզների, կրթամշակութային և այլ բնույթի իրերի՝ ՀՀ-ից դեպի Ջավախք փոխադրումը: Անգամ մեկ գրքի կամ քարտեզի անցկացումը սահմանով, որը որևէ օրենսդրական խախտում չի ենթադրում, վրացական իշխանությունների կողմից համարվում է անթույլատրելի: Պատճառը պարզ է՝ վրացական իշխանությունները ջավախահայության շրջանում տանում են ձուլման կատաղի քաղաքականություն, և նման պայմաններում հայատառ ցանկացած իր խոչընդոտ է դրան: (Անջատողականության մասին առասպելների թմբկահարումը զուտ պատրվակ է՝ սեփական ասիմիլյացիոն քաղաքականությունն արդարացնելու համար, քանի որ նման նյութերը 21-րդ դարի տեխնոլոգիաների պայմաններում իշաբեռներով չեն անցկացնում):

Փաստենք նաև, որ ՀՀ իշխանությունները տարիներով, արդեն՝ տասնամյակներով, որևէ կերպ չեն կարողացել լուծել ջավախահայության համար համար ողբերգական այս խնդիրը: Իսկ 2018 թ. իշխանափոխությունից հետո, ինչպես բոլոր հարցերը, այնպես էլ սույն խնդիրը, համընդհանուր քաոսի պայմաններում մատնված է բախտի քմահաճույքին: ՀՀ-ն, սկսած 2010-ական թթ. սկզբից, արդեն մեկ տասնամյակ ի զորու չէ նաև կանոնավոր կերպով դասագրքեր հասցնել Ջավախքի հարյուրավոր դպրոցներին և մեկուկես տասնյակ հազար աշակերտությանը:

Արցախի դավաճանական հանձնմամբ, ՀՀ շահերի վաճառքով ու երկրի թուրքացմամբ զբաղվող ներկայիս իշխանություններից սպասել, թե պաշտպանելու են ջավախահայության իրավունքները, պարզապես զավեշտալի է: Միայն այն փաստով, թե ով է կոչված «վճռահատելու» ջավախահայության խնդիրները, արդեն պարզ կլինի ամեն ինչ: Խոսքը, իհարկե, հայտնի ապազգային, թուրքապաշտ ու հայության հավաքական շահերի դեմ բացահայտ գործող Լենա Նազարյանի մասին է, որը, լինելով Հայաստան – Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը, նշված ոլորտում ևս աչքի է ընկել մարտնչող դիլետանտիզմով և դավադիր պահվածքով: Տվյալ պարագայում՝ թուրքերի ամրացումը Ջավախքում ևս բխում է լենանազարյանների շահերից, և հայալեզու գիրք-գրականության արգելքը միմիայն ուրախություն կարող է պատճառել նմաններին: Հիշեցնենք՝ Ջավախքում թուրքերի ամրացման և Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման մոլի ջատագովներից է եղել նաև Լենայի շեֆը՝ «Օրագիր» թերթի խմբագիր, ներկայումս ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլ Փաշինյանը, որը նույն թերթի էջերում ժամանակին ցինիկաբար մեղադրել է ջավախահայությանը ԿԱԲ երկաթուղային նախագծին դեմ դուրս գալու համար:    

Իսկ քանի դեռ ջավախահայ շրջանակները չեն գնում Թբիլիսի և շրջափակում Վրաստանում ՀՀ դեսպանատունը, դեսպանն ու աշխատակիցները ևս շարունակելու են նշված խնդիրը համարել տասներորդական: Կարևորը՝ պարոն դեսպանի սիրելի շները կուշտ ու առողջ լինեն, իսկ ջավախահայերը Շիրազին ու Քաջազնունուն ծոցագրպաններում թաքցրած էլ կանցկացնեն:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներիցՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիքԵթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ ՂազինյանՀարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP» Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակըԷդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալովՈր մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար
Ամենադիտված