Ապրիլի 17-ին ժամանակավորապես փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները
Հասարակություն
Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներներով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճի ներսում: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է