Ընտրության հաջորդ օրը քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել մասնակցելու Եկատերինբուրգի ֆորումին․ նախարարություն Հայոց Եկեղեցին ոգեկոչում է Ս. Թարգմանիչ հայրերի՝ Ս. Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակը Երևանում մեքենան բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին. 28-ամյա վարորդը մահացել է Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 25-ի դրությամբ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Այն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնել. պատգամավոր Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ» 

Հոգելույս Վարդան Գրեգորյանը միշտ շեշտում էր իր ազգային պատկանելությունը. Գարեգին 2-րդ

Հասարակություն

Ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակ, տիար Վարդան Գրեգորյանի մահվան մասին: Այս մասին գրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր սրտակցությունն ու ցավակցությունը ննջեցյալի ընտանիքին, հարազատներին ու բոլոր վշտացյալներին:

Հոգելույս Վարդան Գրեգորյանը կրթական, գիտական և հանրային ճանաչված գործիչ էր։ Ավելի քան քսանամյա գործունեությամբ նա գովելի նպաստ է բերել հումանիտար գիտությունների զարգացմանը, բեղուն առաքելություն իրականացրել ԱՄՆ-ի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Մեծ փորձառությամբ ու վաստակով լուսահոգի Վարդան Գրեգորյանը գլխավորել է Նյու Յորքի հանրային գրադարանը՝ վերականգնելով գրադարանի մշակութային նշանակության կարգավիճակը, և շուրջ երկուս ու կես տասնամյակ նախագահել Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամը՝ արգասավորելով բարեգործական այս հաստատության ծրագրերի իրականացումը աշխարհի տարբեր երկրներում։ Նրա կերպարը ոգեշնչում էր սփյուռքի շատ գործիչների և օրինակելի էր նոր սերնդի համար։

Առանձնակի ջերմությամբ ենք անդրադառնում, որ համաշխարհային հռչակ ունենալով՝ հոգելույս Վարդան Գրեգորյանը միշտ շեշտում էր իր ազգային պատկանելությունը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զավակ լինելը։ Բարեհիշատակ հայորդին միշտ աշխույժ մասնակցություն էր բերում ամերիկահայ համայնքի հոգևոր-եկեղեցական կյանքին, Պատարագի սրբազան արարողություններին, եկեղեցական կարևոր միջոցառումներին ու ձեռնարկներին։

Նրա սրտում հաստատուն էր հավատարմությունն ու նախանձախնդրությունը՝ առ ազգն ու հայրենին։ Նա համահիմնադիրն էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և մեծապես կարևորում էր Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման, Հայ դատի հաղթանակի, հարազատ երկրի զորացման ու առաջընթացի գործում նվիրյալ ջանքերի ներդրումը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումն ու արդյունավորումը։

Աղոթք ենք բարձրացնում առ Ամենողորմ Աստված, որ Իր անսահման գթությամբ երկնային երանական բարձունքներում խաղաղություն և հանգստություն պարգևի հանգուցյալ Վարդան Գրեգորյանի լույս հոգուն: Այլև հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը ննջեցյալի ընտանյաց անդամներին ու հարազատներին և սգակիր բոլոր անձանց»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընտրության հաջորդ օրը քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել մասնակցելու Եկատերինբուրգի ֆորումին․ նախարարություն Հայոց Եկեղեցին ոգեկոչում է Ս. Թարգմանիչ հայրերի՝ Ս. Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակը Երևանում մեքենան բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին. 28-ամյա վարորդը մահացել էՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 25-ի դրությամբ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԱյն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնել. պատգամավորԳազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ»Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ»Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»Վենեսուելայի գլխավոր օդանավակայանը՝ Մայկետիան, փակվել էՄի շարք հզոր երկրաշարժերից հետո մի քանի երկրներ օգնություն են առաջարկել Վենեսուելային․ ՌոդրիգեսՉօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»«Հրապարակ»․ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա ԱՄՆ-ը կանխատեսել է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի հավանական թիվը«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, կան ավերածություններ6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Սթրեսի կառավարման հոգեբանական և կենսակերպային մեթոդները Միջազգային ավտոշուկան շարունակում է անկումը․ վաճառքները նվազել են արդեն հինգերորդ ամիս անընդմեջԵրեխաների շրջանում ագրեսիայի պատճառներըՄերձավոր Արևելքում էներգետիկ անվտանգությունը դառնում է գլխավոր խնդիրՔննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորություններըBerliner Zeitung․ Ֆոն դեր Լայենի դեմ ստուգում են սկսել՝ Զելենսկու հետ նամակագրության պատճառովԻսրայելը մտադիր չէ զորքերը դուրս բերել Հարավային ԼիբանանիցՃապոնիան և Հարավային Կորեան վերականգնում են հարաբերություններըԵվրոպական Միությունը քննարկում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբՕմանը և Իրանը ստեղծում են համատեղ աշխատանքային խումբՀրդեհ՝ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցում. տարհանվել է 12 քաղաքացիՄերց. ՌԴ-ի հետ խաղաղության բանակցությունների ժամանակը դեռ կգաՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունելԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական ԱսիայումՄեդվեդև․ Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը խորհրդարանն էԹրամփը հետաձգել է բնակարանաշինության մասին օրենքի ստորագրումըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսիՄեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. ՌայթՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքինՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրելՈւԵՖԱ-ն շնորհավորել է Լիոնել Մեսսիի 39-ամյակըՌուբիոն հայտարարում է՝ Իրանին չի թույլատրվի տուրք գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից
Ամենադիտված