Արա Աբրահամյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ մեդալով՝ «միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար»
Հասարակություն
Հայազգի գործարար, բարեգործ, հասարակական գործիչ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ մեդալով՝ «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար»։ Մեդալը հանձնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում հայերի միության ֆեյսբուքյան էջից:
«Ինչպես գիտեք, Արա Աբրահամյանը, լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ակտիվ գործունեություն է ծավալել է ու ծավալում է միջազգային հարաբերությունների ընդլայնման, աշխարհում Ռուսաստանի Դաշնության հեղինակության ամրապնդման ուղղությամբ, ինչը բազմիցս նշվել է Ռուսաստանի նախագահի Վ․ Վ․ Պուտինի ողջույնի խոսքերում»,֊ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է