30-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել շենքի տանիքից
Հասարակություն
Մայիսի 7-ին, ժամը 15:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Պ․ Սևակի փողոցի թիվ 54ա շենքի տանիքից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացի Ա․ Ն․-ն (ծնված 1991թ.) սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով շենքի տանիքից։
Փրկարարները կանխել են քաղաքացի Ա․ Ն․-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից