Ոչ ոք չպետք է հուսահատվի, որ Շուշին չենք ազատագրել․ Սասուն Միքայելյան
Հասարակություն
Մի ժամանակ էլ շատերը չէին պատկերացնում, թե իրատեսական է ազատագրել այդքան տարածքներ, ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է: Այս մասին այսօր`մայիսի 8-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին:
«Դա գալիս է մեր երկրի, մեր ժողովրդի կազմակերպվածությունից, մեր բանակի հզորացումից: Ամեն ինչից անկախ մենք պետք է այսօր թիկունք լինենք մեր բանակին, հատկապես երկրապահները, մեր բանակը պետք է վերականգնվի, իսկ մնացածը հետագայի խնդիր է, որ ոչ ոք չպետք է հուսահատվի՝ Շուշին չենք ազատագրել»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից