«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի 

Կառավարությունը նպատակ ունի կազմավորել ԵՊՀ իր վերահսկողության տակ գտնվող հոգաբարձուների խորհուրդ. հայտարարություն

Հասարակություն

Երևանի պետական հալասարանի հոգաբարձուների խորհրդի 16 անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ կառավարությունն իր քայլերով նպատակ ունի կազմավորել իր վերահսկողության տակ գտնվող հոգաբարձուների խորհուրդ:

Հայտարարությունը՝ ստորև․

«Երևանի պետական հալասարանի հոգաբարձուների խորհրդի ներքոստորագրյալ  անդամներս հայտարարում ենք՝

Ս. թ. մայիսի 10-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի կողմից հրավիրված հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստին խորհրդի անդամներից 16-ի չներկայանալու պատճառով նիստը չգումարվելու և նշված անդամների հրաժարականների դիմումների առկայությամբ պայմանավորված՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ի վիճակի չէ կատարելու ԵՊՀ կանոնադրությամբ նախատեսված գործառույթները:

Հաշվի առնելով, որ հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամների հրաժարականների դիմումները ստացվել են այնպիսի հանգամանքներում, որոնք ուղղակիորեն մատնանշում են դրանց կազմակերպված և ուղղորդված լինելը, կարծում ենք, որ հոգաբարձուների խորհրդի աշխատանքների խափանումը հանդիսանում է հիմնադրի և լիազոր մարմնի գործողությունների արդյունքը:

ԿԳՄՍՆ-ի կողմից շարունակաբար նշվում է այն փաստը, որ խորհուրդում աշխատանքային մթնոլորտը տհաճ է, և հունվարի 29-ին էլ խորհրդի նախագահ չի ընտրվել, մինչդեռ իրականում գալիք նիստերում այդ հարցերը կարգավորելու որևէ խոչընդոտ չկար։

Տպավորություն է ստեղծվում, որ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացը պայմանավորված է լիազոր մարմնի համար նախընտրելի թեկնածու խորհրդի նախագահի պաշտոնում ընտրելու և խորհրդի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու ցանկությամբ։

Ասվածի լրացուցիչ վկայությունն է այն, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի դրույթները ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկելուց հետո (այդ թվում՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնակառավարման սկզբունքներին հակասելու հիմքով) լիազոր մարմնի առաջարկով ՀՀ կառավարությունը 2021 թ. մայիսի 4-ի № 704-Ն որոշմամբ ուղղակիորեն փոփոխություն է մտցնում ԵՊՀ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով կազմավորել իր վերահսկողության տակ գտնվող հոգաբարձուների խորհուրդ:

Մենք կարծում ենք, որ կառավարության նման գործելաոճը ուղղակի միջամտություն է ԵՊՀ կառավարման գործառույթներին, ինչը հակասում  է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնակառավարման սկզբունքներին: 

Կոչ ենք անում կառավարությանը՝ վերանայելու 2021 թ. մայիսի 4-ի № 704-Ն որոշումը, հրաժարական տված անդամների փոխարեն նշանակելու խորհրդի նոր անդամներ և չխոչընդոտելու խորհրդի բնականոն գործունեությանը:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում ԵՊՀ դասախոսներին, ուսանողներին և Մայր բուհի խնդիրներով մտահոգ այլ անձանց՝ համախմբելու ջանքերը ստեղծված իրավիճակից դուրս գալու և առկա խնդիրներն առողջ, կառուցողական մթնոլորտում լուծելու համար։

 

Ավետիք Քերոբյան (Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար),

Արսեն Հախումյան (ԵՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր),

Մենուա Սողոմոնյան (ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ),

Կառլեն Խաչատրյան (ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ),

Վարդան Ոսկանյան (ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ),

Սարգիս Քելյան (ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ),

Նարինե Խաչատրյան (ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ),

Միքայել Մալխասյան (ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ),

Դավիթ Ափոյան (ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, իրավագիտության ֆակուլտետի ուսանող),

Ամալյա Սողոմոնյան (ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ասպիրանտ),

Արմինե Ավթանդիլյան (ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողուհի),

Բաբկեն Հովհաննիսյան (ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ),

Խաչիկ Աբաջյան (ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող),

Շուլի Հակոբյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող),

Արշակ Պողոսյան (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող),

Հասմիկ Վարդումյան (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի)»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Ամենադիտված