Տղամարդը պատերազմից հետո յուրացրել էր բանակին պատկանող «ՈՒԱԶ»-ը
ԻրավունքՄայիսի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ 38-ամյա տղամարդը Արցախում մարտական գործողությունների մասնակցելուց հետո յուրացրել է Պաշպանության բանակի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և այն տեղափոխել Արագածոտնի մարզի Ավան համայնք։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը տղամարդը Աշտարակ քաղաքի Շահնազարյան փողոցից բերման է ենթարկվել բաժին։ Ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է քննություն։