«Մանախը» հացադուլ և ջրադուլ է հայտարարել
Իրավունք
Սյունիքում երեկ բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը` Մանախը, հացադուլ և ջրադուլ է հայտարարել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց նրա փաստաբանը` Արա Զաքարյանը:
«Նա պահանջում է ազատ արձակել իրեն, ապօրինի է համարում ձերբակալումը եւ պահանջում է զինել տղաներին, որոնք անզեն կանգած են ադրբեջանցիների դիմաց»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ Արթուր Այվազյանը բողոքի ակցիա էր կազմակերպել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ, փակվել էին դեպի Արցախ տանող ճանապարհները․ ակցիայի նպատական էր, որ իշխանությունները զենք տրամադրեն կամավորներին` Սյունիքի սահմանները պաշտպանելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն