Տերյան փողոցում 45-ամյա բնակիչը բնակարանից օծանելիք, փող, ոսկի էր գողացել․ նա ձերբակալվել է
ԻրավունքՄայիսի 5-ին Տերյան փողոցի շենքերից մեկում գողություն էր կատարվել։ Քաղաքացին երեկոյան տուն էր եկել ու տեսել, որ իր վարձակալած բնակարանի դռան փականը կոտրված է, տնից էլ գողություն են արել։ Սենյակները տակնուվրա անելուց հետո ոսկյա շղթա, օծանելիք ու փող էին գողացել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ, պարզեցին, որ գողությունն արել է Անդրանիկի փողոցի 45-ամյա մի բնակիչ։
Մայիսի 17-ին նա բերման ենթարկվեց և ներկայացվեց տարածքային քննչական բաժին:
Կասկածվողի բնակարանի խուզարկությամբ, որպես իրեղեն ապացույց, հայտնաբերվել է տուժողի օծանելիքը:
Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։