Արաբկիրից բերման է ենթարկվել մարդ առևանգելու համար հետախուզվող 28-ամյա քաղաքացին
ԻրավունքՈստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին Բագրատունյաց փողոցից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Գագիկ Մ.-ն, հայտնում է ոստիկանությունը։
Նա մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Գագիկ Մ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: