Կրտսեր սերժանտ Հենզել Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով
Հասարակություն
Պառավաքարի միջնակարգ դպրոցում 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոսների` Հենզել Բաղդասարյանի, Կարեն Մարգարյանի, Արմեն Բրուտյանի, Սոս Սարգսյանի անուններով հրաձգարան և դասասենյակներ են անվանակոչվել:
Դասասենյակների անվանակոչման արարողությանը ներկա են եղել Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը, Պառավաքար գյուղի վարչական ղեկավար Ռոլանդ Մարգարյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, հերոսների ծնողները, հարազատները:
Այսօր Պառավաքարի մշակույթի տանը կայացել է նաև հուշ-ցերեկույթ` նվիրված պառավաքարցի անմահ հերոսների հիշատակին:
ՀՀ նախագահի հրամանագրով` հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հենզել Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Մեդալն այսօր հանձնվել է Հենզել Բաղդասարյանի հարազատներին:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է