Նիդերլանդների դեսպանն այցելել է Կապան
Հասարակություն
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Գիյոմ Նարժոլեին։
Համայնքի ղեկավարը երկու հանդիպումների ժամանակ էլ մանրամասն ներկայացրել է համայնքի առջև ծառացած հետպատերազմյան խնդիրները և, մասնավորապես ընթացիկ սահմանային իրավիճակով պայմանավորված անվտանգային մարտահրավերները։
Հանիպումների ընթացքում քննարկվել է նաև համայնքի տնտեսական զարգացման ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները։ Գևորգ Փարսյանը կարևորել և համայնքի համար հեռանկարային է համարել, հատկապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում հնարավոր համագործակցության զարգացումը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից