Ռուբեն Խլղաթյանի ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ. փաստաբան
ԻրավունքՓաստաբան Գայանե Պապոյանը հայտնում է․ «Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ րոպեներ առաջ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը։
Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։
Ռ.Խլղաթյանի պաշտպաններ՝
Գայանե Պապոյան
Արսեն Սարդարյան»,-նշել է նա։
Նշենք, որ Ռուբեն Խլղաթյանն Արմավիրի նախկին քաղաքապետն է: