Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ: 1lurer.am-ի հարցին ի պատասխան` տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով մեղադրյալ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հիշեցնենք՝ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: