200 000 դրամից պակաս ստացողների առողջության ապահովագրության համար կվճարեն նաև գործատուները Լեհաստանը Հայաստանին է հանձնել դատախազության կողմից հետախուզվող անձին Քրեական ոստիկանները հայտնաբերել են տելեգրամ ալիքների տնօրինողներ և 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Թուրք-ռուսական հարաբերություններում լարվածություն է առաջացել Անչափահասների մասնակցությամբ խուլիգանության գործով նախաքննությունն ավարտվել է Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Ռուբիոն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ․ թիրախավորվել են 3 պաշտոնյա և 9 կազմակերպություն Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողատարածք վերադարձվել է համայնքին Կասեցվել է «Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը «Հանրապետականը ազգային պետության խորհրդանիշ է, ՔՊ-ն՝ կապիտուլյացիայի». Շարմազանով Վերաարտահանման նվազումը որևէ ազդեցություն չի ունեցել տնտեսական աճի վրա. Եղոյան (տեսանյութ) 

147 ընտրողի 9 մլն ՀՀ դրամ ընտրակաշառք տալու փորձի համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի. նրանք կալանավորվել են

Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2021թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների:

Այսպես, Ռ. Խ.-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ` կայանալիք արտահերթ ընտրություններին դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով ընտրակաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող՝ Գ. Պ.-ի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և Գ. Պ.-ի կողմից այդ գումարը նախապես կազմված ցուցակներին համապատասխան ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն Ռ. Խ.-ն և Գ. Պ.-ն իրենց հանցավոր արարքն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով. վերջիններս գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ` Գ. Պ.-ի տան բակից:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 12.06.2021թ.-ին  Ռ. Խ.-ին և Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին  2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Այսպիսով, ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 8 անձ ունեն կասկածյալի կարգավիճակ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքների և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևում առաջին անհրաժեշտության սննդամթերքի սուր պակաս է գրանցվել․ NYT200 000 դրամից պակաս ստացողների առողջության ապահովագրության համար կվճարեն նաև գործատուներըԱլերգիայի սեզոնը դեռ չի ավարտվում․ որոշ բույսեր կշարունակեն ծաղկել մինչև նոյեմբերԼեհաստանը Հայաստանին է հանձնել դատախազության կողմից հետախուզվող անձինՖրանսիայի տարածքներից մեկը «բանտ-կղզի» են անվանել՝ փաստաթղթերի հետ կապված խիստ սահմանափակումների պատճառովՔրեական ոստիկանները հայտնաբերել են տելեգրամ ալիքների տնօրինողներ և 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին«Նա ինձ ընդհանրապես պետք չէ»․ Լյուբով Ուսպենսկայան հրաժարվել է Քանյե Ուեսթի հետ երգելու գաղափարիցՌուսական «Իլ-76»-ը Սերբիայում վերսկսել է անտառային հրդեհների մարումըՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԹուրք-ռուսական հարաբերություններում լարվածություն է առաջացելՄաքս Ֆերստապենը նոր պայմանագիր է կնքել «Ռեդ Բուլի» հետ՝ մինչև 2030 թվականըՌուսաստանում բացահայտել են թվային ռուբլու տարբերանշանի գույնըԱնչափահասների մասնակցությամբ խուլիգանության գործով նախաքննությունն ավարտվել էՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՌուբիոն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ․ թիրախավորվել են 3 պաշտոնյա և 9 կազմակերպությունՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողատարածք վերադարձվել է համայնքինԿասեցվել է «Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունըՄեծ Բրիտանիայի դեսպանը մեկնաբանել է Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ «Հանրապետականը ազգային պետության խորհրդանիշ է, ՔՊ-ն՝ կապիտուլյացիայի». ՇարմազանովՎերաարտահանման նվազումը որևէ ազդեցություն չի ունեցել տնտեսական աճի վրա. Եղոյան (տեսանյութ) Ozon-ի հավելվածները վերադարձել են Google PlaySamsung SDI-ն 3,2 մլրդ դոլարի բաժնետոմսեր կվաճառիԿիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել Ռուսաստանի խորքում հարվածների համար․ FT«Վերադարձեք հին Նիկոլին»․ Քրիստինե ՎարդանյանԱվետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանիցԶախարովան արձագանքել է «Մաշան և Արջը» մուլտսերիալի ստեղծողների դեմ Ուկրաինայի պատժամիջոցներինԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Հորմուզի նեղուցի մոտ աղետի ազդանշան է տվելՍասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հասանովը կապ չունե՞ն ՀՀԿ-ի հետ, 11%-ը կապ ունի. Ղազարյան (տեսանյութ) «Մենք դա լուրջ չենք ընդունում»․ Օմանը՝ Թրամփի սպառնալիքի մասինԿԲ-ի նոր կայքում տվյալներ գտնելը հատուկ «հետախուզական հմտություններ» է պահանջում. Խաչատրյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում նշել են Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավոր հիմքը Մոսկվան զգուշացնո՞ւմ է Հայաստանին ու Ադրբեջանին. Ռուսաստանը միջուկային ողջ շղթան ունի․ ՊուտինՄեր դիպլոմը կարմիր չէ, բայց դա չի նշանակում՝ գիտելիք չունենք. Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)Ուկրաինան Մասկից Starlink-ի թույլտվություն է խնդրել՝ Ռուսաստանում հարվածներ հասցնելու համարՏիգրանաշենի հանձնման շուրջ լռությունը՝ պետական ինստիտուտների փլուզման վկայությո՞ւն. Արմեն Այվազյան«Մեզ եռապատերազմի կուսակցություն եք անվանում, ասե՞մ՝ դուք ինչ կուսակցություն եք»․ Ալեքսանյան (տեսանյութ)Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները ձեզ անվճար էին օգնում․ Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աշակերտներն ու ուսանողները հանդիպել են Ժաննա Անդրեասյանի հետ«Ձեզ խորին հարգանքով են վերաբերվում ողջ քրիստոնեական աշխարհում»․ Պատրիարք Կիրիլը՝ Գարեգին Բ-ինԳիտնականները պարզել են, որ արյան մակարդման գործընթացն այլ կերպ է տեղի ունենում, քան նախկինում ենթադրվում էր«Բանակը քաղաքական փորձադաշտ չէ»․ գնդապետը կոշտ քննադատել է Փաշինյանին«Տոտենհեմը» 87,5 մլն եվրոյով ձեռք կբերի «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի ֆուտբոլիստինԵռապատերազմի և 8 մլրդ դոլար պարտքի հեղինակների քննադատությունը մեծ պատիվ է. Ֆարմանյան (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ահազանգել է Կոսովոյում հումանիտար աղետի վտանգի մասին «Անկլավների համար իրավական հիմք չկա». Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց Փաշինյանի նախկին խոսքերըԱԱԾ-ում խստացրել են ուշադրությունը սահմանապահ զորքերի թերությունների ու կարգապահության նկատմամբԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներՀայ ձյուդոիստը փայլեց աշխարհի առաջնությունում․ Նարեկ Դավթյանը՝ արծաթե մեդալակիրՎիրահայոց թեմը շնորհավորել է Գարեգին Բ Կաթողիկոսի 75-ամյակըՊրոբացիայի ծառայության պաշտոնյան և Ջրվեժի ղեկավարի տեղակալը մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ
Ամենադիտված