Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում
ԻրավունքՆիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցների միջև երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նյութեր են նախապատարաստվում։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները երթ էին իրականացնում, ինչի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։
Մասնավորապես, ըստ մամուլում տարածված տեսանյութերի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի պատշգամբից տարբեր արտահայտություններ են հնչել, իսկ մթնոլորտն ավելի է լարվել, երբ Փաշինյանի աջակիցների նկատմամբ հայտարարվել է՝ «առանց թուրքի Հայաստան»։ Փաշինյանի աջակիցներից մի քանիս բարձրացել են կուսակցության գրասենյակ՝ հարաբերություններ պարզելու, ինչից հետո լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, միջամտել են Ոստիկանության ծառայողները։