Դատախազը պահանջեց Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման
ԻրավունքՍերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Վճիռը կհրապարակվի հունիսի 16-ին։
Դատախազը պահանջեց Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։
Սարգսյանի պաշտպանը հայտնեց, որ քրեական գործը կարճելու միջնորդություն են ներկայացրել։
Հիշեցնենք` Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու համար։