33-ամյա արտաշատցին թմրանյութ է պատրաստել վայրաճ կանեփի թփերից
ԻրավունքՈստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հունիսի 14-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։
Բաժնի քրեական հետախույզները Արտաշատի Շահումյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Արտաշատ քաղաքի 33-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփանման բույսի զանգվածներ։ Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, քաղել և պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։